Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/144

Այս էջը սրբագրված է

թյամբ ի վիճակի լինեն դիմակայելու մեծ ուժգնություն ունեցող երկրաշարժերին:

1988 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՊԱՏՃԱՈԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայկական ՀԽՍՀ վիճպետկոմի հաղորդագրությունից

Հանրապետության ժողովրդական տնտեսությանը հսկայական վնաս պատճառեց ավերիչ երկրաշարժը: Տարերային աղետն ընդգրկեց հանրապետության տարածքի ավելի քան 40 տոկոսը գրեթե մեկ միլիոն բնակչությամբ:Տուժեցին 21 քաղաք ու շրջան, 342 գյուղ, որոնցից 58-ը լրիվ ավերվեցին: Աղետյալ գոտում փլատակներից դուրս բերվեց 40 հազար մարդ, որոնցից 25 հազարը զոհված, տարրեր աստիճանի խեղումներ ու վերքեր ստացավ մոտավորապես 19 հազար մարդ:

Մոտ ութ միլիոն քառակուսի մետր բնակմակերեսի կորուստ կա, որը կազմում Է հանրապետության ամբողջ բնակարանային ֆոնդի 17 տոկոսը: Աղետյալ գոտում բնակելի տների մեծ մասը վթարային վիճակում Է: Ավերվել կամ վթարային վիճակում են երկու թատրոն, 14 թանգարանային շենք, 391 գրադարան, 42 կինոթատրոն, 349 ակումբ ու մշակույթի տուն, առողջապահության 416 օբյեկտ: Լրիվ խախտվել Էին ջրամատակարարումը, ջերմամատակարարումն ու Էներգամատակարարումը, ավերվել էին կոմունալ-կենցաղային օբյեկտներ, ինժեներային շատ կառուցվածքներ և կոմունիկացիաներ:

Վնասվել էին 604 կիլոմետր ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ: 40 տեղերում ավերվել ու ձևախախտվել էին ութ կիլոմետր ընդհանուր երկարությամբ երկաթգծի հողապաստառն ու վերին կառուցվածքը:

Դադարել են գործել 130 արդյունաբերական ձեռնարկություններ ու միավորումներ: Ամբողջությամբ վերցրած տարեկան 1,9 միլիարդ ռուբլու արդյունաբերական արտադրանքի թողարկման կարողությունների, 82 հազար աշխատատեղերի կորուստ կա:

Երկրաշարժը մեծ վնաս հասցրեց ագրոարդյունաբերական համալիրին: Էականորեն տուժեցին 209 խորհրդային տնտեսություն և 90 կոլտնտեսություն: Ավերվել և խիստ վնասվել են վերամշակման արդյունաբերության ավելի քան 80 ձեռնարկություն, մոտ 1200 անասնապահական շենք և արտադրական նշանակության ուրիշ շատ օբյեկտներ: Ոչնչացել են մեծ քա-