Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/145

Այս էջը սրբագրված է

նակությամբ անասուններ ու թռչուններ: Հանրապետության ագրոարդյունաբերական համալիրի գծով կորուստները կազմում են ավելի քան 2 միլիարդ ռուբլի:

Շարքից դուրս է եկել շինարարական ինդուստրիայի ձեռնարկությունների զգալի մասը:

Երկրաշարժի պատճառած ընդհանուր ժողովրդատնտեսական վնասը գնահատվում է մոտավորապես 10 միլիարդ ռուբլի:

ԱՐՏԱՍՈՎՈՐ ՄՏԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ալբերտ Վարազդատի Մուշեղյանը արտասովոր տաղանդի տեր մարդ է: Ծնվել է 1931 թվականին, Երևանում: Վեց տարեկան հասակում կորցրել է տեսողությունը: Բայց մարդը չի հաշտվել ճակատագրի հետ: Ավարտել է միջնակարգ դպրոցը, ապա Երեվանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1955—59 թվականներին սովորել է համալսարանի ասպիրանտուրայում: 1956-ին կազմակերպել է բրայլյան տպարան (չտեսնողների համար ուռուցիկ տառերով գրքեր ապսպրելու համար) և աշխատել այդ տպարանում որպես գլխավոր խմբագիր: 1964—65-ին եղել է Հայաստանի կույրերի միավորման կենտրոնական վարչության նախագահի առաջին տեղակալ, 1965—73-ին՝ կենտրոնական վարչության նախագահ: 1974-78-ին գիտաշխատող է եղել ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում: 1978-ից աշխատում է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում: 1980 թվականին «Ավետիք Իսահակյանի կյանքի և ստեղծագործության վաղ տարիները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Նա գերմաներենից հայերեն է թարգմանել Հայնեի և Գյոթեի մի շարք գործեր:

Մուշեղյանը տիրապետում է յոթ՝ հայերեն, գրաբար, ռուսերեն, գերմաներեն, անգլեր են, հունարեն, լատիներեն լեզուների: Նա ոչ միայն տիրապետում, է, այլև կատարում է բնագրական այնպիսի համեմատություններ, որ ապշեցնում է աշխարհը երկու աչքով տեսնող մարդկանց: Նրա գիտական հետազոտությունները պատասխանում են հնայագիտական շատ խրթին հարցերի: Գերմանացի արևելագետ Ալֆրեդ Գուտշմիդը ջանացել է ապացուցել գիտական աշխարհին, թե Մովսես Խորենացին ապրել է ոչ թե 5-րդ, այլ 7-րդ դարում: 1884 թվականին Գուտշմիդը գրել է, թե խորենացին 5-րդ դարի հեղինակ լինել չի կարող, որովհետև նա իր գրքում հիշատակում է Բյութանիա անունը և