Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/16

Այս էջը սրբագրված է

ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի և Երևանի համալսարանի հաշվողական կենտրոնում: 1959 թվականին մշակվեցին մատնաչափ լամպերով, դիոդատրանսֆորմատորային վենտիլներով և ֆեռիտային հիշողության սարքով Խորհրդային Միությունում առաջին' «Արագած», իսկ 1960 թվականին՝ «Երևան» առաջին սերնդի մեքենաները: 1961 թվականին` նույն՝ մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում ստեղծվեց կիսահաղորդչային տրանզիստորներով ԽՍՀՄ-ում առաջին «Հրազդան-2» էլեկտրոնային հաշվողական մեքենան (գլխավոր կոնստրուկտոր՝ Ե. Բրուսիլովսկի), որը հիմք է ծառայել երկրորդ սերնդի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների համար: 1962 թվականին ավարտվեց դիոդատրանզիստորային տրամաբանությամբ ԽՍՀՄ-ում առաջին արագագործ տրամաբանական տարրերի «Մագնի» համալիրի մշակումը։Լայն կիրառություն ստացավ արագագործ տրամաբանական տարրերի օգտագործմամբ 1964 թվականին մշակված երկրորդ սերնդի «Հրազդան-3» (գլխավոր կոնստրուկտոր՝ Վ. Ռուսանեվիչ) մեքենան: 1967 թվականին ՀԽՍՀ ԳԱ և Երևանի համալսարանի հաշվողական կենտրոնում մշակվեց <Գառնի» թարգմանական մեքենան (Ռ. Ուռուտյան, Վ. Գրիգորյան, Թ․ Տեր-Միքայելյան): 1960-ական թվականներին ունիվերսալ մեքենաներից բացի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում ստեղծվեցին մի շարք մասնագիտացված մեքենաներ. «Ստատիստիկա» (Վ. Ռուսանևիչ և ուրիշներ), «Դվին» (Ռ. Հարությունյան և ուրիշներ), «Արաքս» (Գ. Բելկին և ուրիշներ), «Մարշրուտ» (Ա. Քուչուկյան և ուրիշներ) 1974 թվականին «Մարշրուտ-3» հաշվողական համալիրի հեղինակներն արժանացել են ՀԽՍՀ պետական մրցանակի:

Դեռևս 1960-ական թվականների սկզբներին մեծ մեքենաների մշակմանը զուգընթաց այդ ինստիտուտում սկսվել էին փոքր մեքենաների ստեղծման աշխատանքները: 1964-ին ավարտվեցին «Նաիրի-1», իսկ 1966-ին՝ «Նաիրի-2» փոքր մեքենաների ստեղծման աշխատանքները: 1970 թվականին ստեղծվեց «Նաիրի-3» մեքենան, որն ինտեգրալ միկրոսխեմաներով կառուցված երրորդ սերնդի առաջին ունիվերսալ էլեկտրոնային հաշվիչ մեքենան էր ԽՍՀՄ-ում:«Նաիրի», «Նաիրի-3» սերիայի մեքենաների ստեղծման և ներդրման աշխատանքների համար Հ. Հովսեփյանը, Մ. Բունիաթյանը, Ա.Զակիրովը, Խ. էյլեզյանը, Ս. Թումանյանը, Վ. Իշինը, Մ. Խաչատրյանը, Հ. Սաղոյանը,