Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/18

Այս էջը սրբագրված է

ջինիս հիման վրա կառավարման ավտոմատացված համակարգի ստեղծման համար 1980 թվականին Մ. Սեմերջյանին, Գ. Բաքարյանին և ուրիշների շնորհվել է ԽՍՀՄ պետական մրցանակ, իսկ Ռ. Աթոյանին՝ լենինյան մրցանակ: Մեծ աշխատանքներ են կատարվել մագնիսական հիշող սարքերի մշակման բնագավառում: Ուշագրավ է մեծ արագագործությամբ, հիշողության մեծ ծավալով և նուրբ մագնիսական թաղանթներով ԽՍՀՄ-ում առաջին հիշող սարքի մշակումը, որի համար մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի մի խումբ մասնագետներ (Լ. Գրիգորյան և ուրիշներ) արժանացել են ՀԽՍՀ պետական մրցանակի: Սկսած 60-ական թվականներից մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում և էլեկտրոնային արդյունաբերության մյուս հիմնարկություններում էլեկտրոնային հաշվողական մեքենաների ստեղծման աշխատանքներին զուգընթաց կատարվել են ուժային տրանզիստորների տեսության, մաթեմատիկական լեզվաբանության, ունիվերսալ սնման աղբյուրների, նուրբ մագնիսական թաղանթների, շեմային տրամաբանության տարրերի, պատկերների ավտոմատ ճանաչման բնագավառների արժեքավոր հետազոտություններ:

1990 ԹՎԱԿԱՆԻ ՓէՏՐՎԱՐԻ 25-ԻՆ ԼՐԱՆՈՒՄ է ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԾՆՆԴՅԱՆ 125-ԱՄՅԱԿԸ

Թերևս չկա Ռուսաստանի փոքր ազգություններու մեջ որևէ ազգ մը, որ հոգեկան խոր և անխառն հրճվանքով ողջունե ռուսական ազատագրական շարժումները, որքան հայ ժողովուրդը: Ռրովհետև անիկա է եղել ամենեն ասպատակվածը և տուժողը պետական բռնակալ իրավակարգերեն: Մենք, արևմտահայերս առանձին, անմեկին ուրախությունով կողջունենք մեծ Ռուսաստանի ազատական հաղթանակը: Մենք կհա- վատանք, որ ազատ Ռուսաստան․․․ պիտի անե այնպիսի գործնական քայլեր, որ մեր թշնամին ծունկի գա և զղջումներու զըղջումն աղաղակե։

Մենք կհավատանք, որ Ռուսասստան․․․ պիտի կառուցանե մեր ազգային բաղձանքներու կոթողը:

Անդրանիկ