Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/19

Այս էջը սրբագրված է

Հե՜յ վախ, գործս կիսատ մնաց:

Անդրանիկ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՐԱՏԱԼԻ

Կինը, եթե սիրի, լեռան ծանրություն կարող է կրել իր հոգում:

Վահան Թոթովենց

Ջարդի քաղաքականությունը սիստեմ մըն է՝ հատուկ բոլոր տկար կառավարություններուն:

Գրիգոր Ջոհրապ

Համբույրները սիրո քերականության միջակետերն են:

Հակոբ Պարոնյան

Պատմության ճանապարհին ամենից դանդաղ քայլեր կատարել է մետալուրգիան: Սի քայլը տևում էր գրեթե 2 հազար տարի: Առաջին մետաղը մարդը հայտնագործեց քսան հազար տարի առաջ: Ներկայումս մարդկությունը օգտագործում է ավելի քան 50 մետաղ:

Հովհաննես Մաղաքյան (երկրաբան, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս)

Ինչպես գեղեցկությունը կնոջ մը ամեն պակասութքունները կը ծածկե կամ կարդարացնե, այնպես ալ մարդու մը համար խելքը շատ բան ներել կուտա:

երվանդ Օտյան

Ովքեր սիրտ ունեն՝ պատերազմի դեմ են:

Վիկտոր Համբարձումյան

Ամենահեշտը ժխտելն է, ամենադժվարը՝ հաստատելը:

Սիլվա Կապուտիկյան

Բարին երբեք չի մահանում: Եթե մահանար՝ աշխարհում մարզիկ գոյություն չէին ունենա, ոչ մի տեղ կյանք չէր լինի:

Վիլյամ Սարոյան

Օր մը մեր ցեղը հսկայի մը նման պիտի վերականգնի անիրավ աշխարհի առաջ:

Տիգրան Չյոկյուրյան

Եթե ազնվությունը խորանարդ աստիճանի բարձրացնենք՝ կըստանանք տվյալ մարդու յոթ պորտին հատուկ բարության չափանիշը:

Ռաֆաքել Ալեքսանդրյան (մաթեմատիկոս, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,1923 -1988)

Երբեմն մի պտղունց բարությամբ կարելի է չարության մի բլուր փլցնել:

Թաթուլ Ալթունյան

Սովորելուց բացի մարդը կարող է վերջակետ դնել ամեն տեղ:

Աբրահամ Ալիխանով (ֆիզիկոս, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, 1904-1970)

Արտույտը, վախենալով, որ երկինքը փուլ կգա, պառկեց մեջքի վրա, ոտքերը վեր տնկեց և աշխատեց դեմ տալ երկնքին: Տեսնողները ծիծաղեցին նրա վրա և ասին. — Այ խելքի ծով ճնճղուկ, դու ոնց կարող ես քո ծղոտե ծնկներով պահել երկինքը: Եվ թռչունը պատասխանեց. — Ես իմ բաժին երկինքն եմ պահում:

Դրիգոր Մագիստրոս Պահլավունի