Հե՜յ ագահ մարդ, անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի քանի՜սն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ինչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվա էս ճամփեդ:
|
|
Հովհաննես Թումանյանան
Մեր հոյակապ հին վանքերի մութ խուցերում, մենության մեջ
Պատմիչները մեր վշտահար, մեղմ կանթեղի լույսով անշեջ,
Մի նշխարով, մի կում ջրով և ճգնությամբ գիշերն անքուն,
Պատմությունը մեր գրեցին մագաղաթի վրա դժգույն:
|
|
Ավետիք Իսահակյան
ԱՇԽԱՐՀԻ
ԱՄԵՆԱԵՐԿԱՐԱԿՅԱՑ
ՏՊԱԳԻՐ ՕՐԱՑՈՒՅՑԸ
1757 թվականից Վենետիկում սկսեց լույս տեսնել Վենետիկի Մխիթարյան միաբանության՝ գըրպանի հայերեն օրացույցը: Դա աշխարհի ամենաերկարակյաց տպագիր օրացույցն է, որը ոչ մի տարի չի ընդհատվել (234 տարի): Հայկական այդ օրացույցը լույս է տեսնում գրաբար: Հրատարակության բնութագիրը տվել են իրենք Մխիթարյանները. «Կցուցնե տարվո օրերը, տոերը, պահոց օրերը, օրերու ձայները, հունաց և լատինաց և հրեից
և տաճկաց գլխավոր տոները, այլևայլ ազգաց թվականներու տարեգլուխները, արևու շրջանն ու խավարումները, օդո գուշակությունները և այլն. կպարունակի նաև ամեն տարի մեկ կամ ավելի գրաբար ոտանավոր, աստղաբաշխական տեղեկություններ, ազգային հիշատակաց դարադարձներ, Մխիթարյան տպարանեն լույս տեսած նորատիպ գրքերու կամ ամբողջ հրատարակությանց ցուցակներ»:
Օրացույցների ու տարեցույցների շարքում իր երկարակեցությամբ երկրորդ տեղը գրավում է <Գոթայի ալմանախը», որը լույս է տեսնում 1763 թվակսւնից, Գոթա (այժմ՝ ԳԴՀ-ում) քաղաքում, գերմաներեն և ֆրանսերեն: