Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/21

Այս էջը սրբագրված է

ՄԱՐՏ

ԵՐԿՈԻՇԱԲԹԻ 5 12 19 26

ԵՐԵՔՇԱԲԹԻ 6 I3 20 27

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ 7 14 21 28

ՀԻՆԳՇԱԲԹԻ 1 8 15 22 29

ՈՒՐԲԱԹ 2 9 I6 23 30

ՇԱԲԱԹ 3 10 17 24 31

ԿԻՐԱԿԻ 4 11 18 25

ՀԱՅ ԵՐԿԱՐԱԿՅԱՑՆԵՐ

ԱՌԱՔԵԼՅԱՆ Առաքել Գևորգի [1(13).1.1887, գ. Խանածախ (այժմ' ԼՂԻՄ Ասկերանի շրջանում)—5.5.1980, Երևան], բանասեր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ: Դասախոսել է Երևանի համալսարանում և խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում: Գրել է մի շարք գրքեր, որոնցից մեծարժեք է «Հայ ժողովրդի մտավոր

——————

Հոդվածում խոսվում է միայն մշակույթի գործիչ երկարակյացների մասին: Այս փնջի մեջ ընդգրկվել են նրանք, ովքեր ապրել են 91 և ավելի տարի:

մշակույթի զարգացման պատմություն» եռահատոր աշխատությունը:

Ապրել է 93 տարի:

ԱՐՂՈՒԹՅԱՆ-ԵՐԿԱՅՆԱԲԱԶՈՒԿ Սոֆյա Վասիլի (1860, Թիֆլիս-22.5.1954,Թբիլիսի), հայ մանկավարժ, հասարակական գործիչ: 1881-83-ին Թիֆլիսում կազմակերպել է առաջին մանկական գրադարանը, 1886-ին՝ բացել դպրոցպանսիոն և մանկապարտեզ: Եղել է Թիֆլիսի հայ ուսուցչուհիների միության նախագահ:Դասախոսել է Թիֆլիսի, ապա Երևանի մանկավարժական ինստիտուտներում:

Ապրել է 94 տարի: ԱՐՄԵՆՅԱՆ Արմեն (Իփեկյան Արմենակ)