Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/22

Այս էջը սրբագրված է

մենակ) Նուրիջանի (10.9.1871, Կ.Պոլիս — 18.7.1965, Լենինական), հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ: Բեմադրել է ավելի քան 100 պիես և խաղացել շուրջ 150 դեր: Արմենյանի ամենահետաքրքիր ռեժիսորական փորձը Արշակ Աթայանի «Սասունցի Դավիթը» պիեսի բացօթյա բեմադրությունն է Ալեքսանդրապոլի «Կազաչի պոստ» վայրում (1922 թ.)՝ իր տեսակի մեջ ինքնատիպ մի թատերահանդես՝ 150 դերակատարներով (երգչախմբեր, հեծելախումբ, փողային նվագախումբ և այլն), ի տես բնական ամֆիթատրոնում տեղավորված հազարավոր հանդիսականների: Լինելով համաժողովրդական թատերահանդեսի գեղարվեստորեն արդարացված մի փորձ' այս բեմադրությունը խորհրդանշել է ժողովրդի սոցիալական և ազգային վերածնունդը:

Ապրել է 94 տարի: ԲԱԲԱՅԱՆ Մարգարիտ Ավետիքի (24.12.1874-18.10.1968), հայ դաշնակահարուհի, երգչուհի (մեցցո-սոպրանո), երաժշտագետ, մանկավարժ: 1904-ից մշտապես բնակվել է Փարիզում: 1895-ին ծանոթացել է Կոմիտասի հետ, դարձել մերձավոր բարեկամը, 1906-ին և 1914-ին Փարիզում մասնակցել նրա համերգներին: Եռանդուն մասնակցել է կոմիտասյան խնամատար հանձնաժողովին: Հավաքել է Կոմիտասի ձեռագրերը, հրատարակել որոշ գործեր, նրա մասին գրել հոդվածներ: Ապրել է 94 տարի: ԳՅՈՒՐՋՅԱՆ Գաբրիել Միքայելի (1892 — 1987), նկարիչ, պրոֆեսոր, ՀԽՍՀ. ժողովրդական նկարիչ: Ստեղծել է հազարից ավելի կտավ: 1939 թվականին կազմակերպել է ԽՍՀՄ-ում կերպարվեստի առաջին շրջիկ արվեստանոց-ցուցահանդեսը:

Ապրել է 95 տարի: ԳՐԻԴ Գևորգ (Գևորգ Անանի Գրիգորյան, 1893 — 1987), բանաստեղծ, արձակագիր, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, մանկավարժ: Ապրել է Թբիլիսիում: Երկար տարիներ ուսուցչություն է արել Անդրկովկասի հայկական դպրոցներում: Լույս են տեսել Գրիգի տասից ավելի գրքեր:

Ապրել է 94 տարի: ԴԱՎԹՅԱՆ Հովհաննես Արտեմի (1887, Վրաստանի Գորիի գավառի Սուրամ ավան — մայիս 1985, Թբիլիսի), թարգմանիչ, Վրացական ԽՍՀ վաստակավոր ուսուցիչ, լրագրող, երաժշտագետ: Հայերենից թարգմանել է վրացերեն, վրացերենից' հայերեն: Թարգմանությամբ են զբաղվել նաև նրա տղաները՝ Արտաշեսն ու Հրաչիկը, որի պատճառով Թբիլիսիում նրանց անվանել են թարգմանչաց ընտանիք: