Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/23

Այս էջը սրբագրված է

Ապրել է 98 տարի: ԹՈՐՈՅԱՆ Մանուկ Հարությունի (Թորոյենց Մանուկ, 1864-1958, Երևան), վիպասաց, «Սասնա ծռեր» հայ ժողովրդական էպոսի տասը լավագույն պատումներից մեկի ասացողն է:

Ապրել է 94 տարի:

ԽԱՆԶԱՏՅԱՆ Զատիկ Հակոբի (3.4.1886, Զմյուռնիա -1980, Փարիզ), ֆրանսահայ քարտեզագիր, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ: Կազմել է մի շարք ատլասներ, որոնց մի մասը նվիրված է Հայաստանին:

Ապրել է 99 տարի:

ԿԱՆԱՅԱՆ Խաչատուր Մկրտչի [27.10(8.11).1881, Իգդիրմ - 22.1.1976, Երևան], հայ մանկավարժ, լեզվաբան, պրոֆեսոր:Դասախոսել է Երևանի բուհերում:

Ապրել է 94 տարի:

ԿԱՐԻՆՅԱՆ (Գաբրիելյան) Արտաշես Բալասիի (24.11.1886, Բաքու — 29.5.1982, Երևան), խորհըրդային կուսակցական ու պետական գործիչ, գրականագետ, պատմաբան, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի հերոս: Նրա շուրջ չորս տասնյակի հասնող աշխատություններից ուշագրավ է «Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության» երկհատոր գիրքը (1956 — 60):

Ապրել է 96 տարի:

ՀԱԿՈԲ ԹՈԽԱԹՑԻ [1563, ք. Եվդոկիա (Թոխաթ) — 1657], հայ տաղասաց, թարգմանիչ, գրիչ: 1593 — 95-ին ապրել է Օլախաց երկրի (Վալախիա) Յաշ քաղաքում, ապա հաստատվել Ջամոսցա հայաշատ քաղաքում(Արևմտյան Ուկրաինա): Հեղինակ է պատմական թեմայով մի շարք ողբերի, քնարական տաղերի: Լատիներենից հայերեն է թարգմանել հնդկական ծագում ունեցող «Եօթն իմաստասիրաց պատմությունը» (1614), որը հեղինակի մահից հետո հրատարակվել է 9 ասգամ (առաջինը՝ 1696-ին), հայերենից թարգմանվել է թուրքերեն, ռուսերեն, վրացերէն, ֆրանսերեն: Նրա գրչությամբ պահպանվել է 6 ձեռագիր:

Ապրել է 94 տարի։

ՄԱՔՍՈԻԴՅԱՆ Մաքս [15(27).6.1881, Իզմիր — 1976, Փարիզ] , ֆրանսիական թատրոնի և կինոյի հայազգի դերասան: 1893-ից բնակվել է Ֆրանսիայում: Խաղացել է Սառա Բեռնարի խմբում' կատարելով գլխավոր դերեր: Նկարահանվել է մի քանի տասնյակ կինոնկարներում: Մասնակցել է Փարիզի հայ մշակութային կյանքին:

Ապրել է 95 տարի:

ՄԵԼԻՔՅԱՆ Ալեքսանդր Նիկոլայի (5.2.1877, Հադրութ (այժմ՝ ԼՂԻՄ-ում) ֊ 16.3.1969, Երևան] ,հայ խորհրդային ինժեներ-տեխնոլոգ, մաթեմատիկոս, մանկավարժ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր