Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/24

Այս էջը սրբագրված է

կավոր գործիչ: Նախագծել և կառուցել է Երևանի ջրմուղը (1908-1915): 1941 -61-ին եղել է Երևանի համալսարանի պրոռեկտորը:

Ապրել է 92 տարի: ՄԻՆԱՍ ԹՈԽԱԹՑԻ [Լովանդացի, Լեհացի, 1510, ք. Թոխաթ (Եվդոկիա) — 1621 կամ 1622] , հայ միջնադարյան տաղասաց, գրիչ: Նրա «Ողբ ի վերայ Օլախանաց երկրի հայերուն» հայրենասիրական բանաստեղծության մեջ պատկերված են Մոլդավիայի թագավոր Շտեֆան Ռարեշի հալածանքներն ընդդեմ հայերի: Այդ ողբը գրել է որպես դեպքերի ականատես:

Ապրել է 111 կամ 112 տարի: ՄԻՐԶՈՅԱՆ Վարդան Միրգոյի [10.7 (22.7).1877,-գ. Երնջակ (այժմ' Նախիջևանի ԻԽՍՀ-ում) -24.1.1968, Երևան], հայ խորհըրդային դերասան, մանկավարժ, թատերական գործիչ, ՀԽՍՀ. ժողովրդական արտիստ: Խաղացել է Բաքվի, Թբիլիսիի, Երևանի թատրոններում:

Ապրել է 91 տարի: ՄՆԶՈԻՐԻ Հակոբ [Հակոբ Տեմիրճյան, 16.10.1886, գ. Արմտան (էրզրումի նահանգում) -1978, Ստամբուլ], հայ գրող: Իր պատմըվածքներում վերակենդանացրել է ծննդավայր Արմտան գյուղը, հայրենի բնության հրաշալիքները: Հրատարակվել են նրա «Կապույտ լույս», «Արմտան», «Կռունկ, ուստի կուգաս» ժողովածուները:

Ապրել է 92 տարի: ՇԱՀԱԶԻԶ Երվանդ Հովակիմի (13.1.1856, Աշտարակ — 12.8.1951, Երևան), հայ խորհրդային գրականագետ, պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ: Բանաստեղծ Սմբատ Շահագիզի եղբորորդին: Պատմաբանասիրական բազմաթիվ աշխատությունների հեղինակ է: Նրա գործերից են «Հին Երեվանը», «Դիվան Խաչատուր Աբովյանի», «Դիվան Միքայել Նալբանդյանի», «Աշտարակի պատմությունը» աշխատությունները:

Ապրել է 95 տարի: ՇԱՀԻՆՅԱՆ Մարիետա Սերգեյի [21.3(2.4).1888, Մոսկվա-20.3.1982, Մոսկվա], արձակագիր, բանաստեղծուհի, հրապարակախոս, գրականագետ, հասարակական գործիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1951, «ճանապարհորդություն Սովետական Հայաստանում» գրքի համար), լենինյան մրցանակի դափնեկիր (1972, «Ուլյանովների ընտանիքը», «Առաջին Համառուսականը», «Պատմության հարցատոմսը», «Չորս դաս Լենինից» գրքերի համար), Հայկական ԽՍՀ աշխարհագրական ընկերության պատվավոր անդամ: «Հիդրոցենտրալ» վեպի համար պարգեվատրվել է ՀԽՍՀ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: Հայերենից ռուսերեն է թարգմանել Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ծատուրյանի, Սմբատ Շահազիզի գործերից: