Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/25

Այս էջը սրբագրված է

Ապրել է 94 տարի:ՍԱՀԱԿ Ա ՊԱՐԹԵՎ (29.9.348, Կեսարիա — 7.9.439, գ. Բլուր, Բագրեվանդի գավառում), եկեղե¬ ցական, քաղաքական և մշակութային գործիչ, Հայոց կաթողիկոս 387-ից: Եղել է քաջահմուտ հայկաբան և հունաբան, տիրապետել է նաև ասորերենին և պարսկերենին: Օգնել է Մաշտոցին՝ ստեղծելու հայոց գրերը: Հայոց այբուբենի ստեղծումից (405 թ.) հետո նրա հրամանով արգելվել է օտար լեզուներով ու գրություններով ուսուցումը, և ամենուրեք կրթությունն սկսվել է հայերեն: Կարգավորել է հայկական տոնացույցը, գրել է պաշտոնյաներին, հայ ընտանիքին, ամուսնությանըև այլ հարցերին վերաբերող բազմաթիվ կանոններ, գրել և եղանակավորել է շարականներ, մեծ դեր խաղացել Աստվածաշնչի հայերն թարգմանության գործում:

Ապրել է 91 տարի: ՍԱՐՅԱՆ Մարտիրոս Սարգսի [16(28).2.1 880, Նոր Նախիջևան 5.5.1972, Երևան], հայ մեծ նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի հերոս: Նրա կտավները համաշխարհային ճանաչում են ստացել։ Ստեղծել է բարձրարվեստ դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, պաննոներ, ձևավորել գրքեր, կատարել բեմանկարչական գործեր: 1921 -ին Հ. Կոջոյանի հետ ստեղծել է Խորհրդային Հայաստանի գերբը: Մարտիրոս Սարյանը նորագույն շրջանի հայ գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է: «Իմ հայրենիքը» նկարաշարի համար արժանացել է լենինյան մրցանակի: 1967-ին Երևանում բացվել է Սարյանի տուն-թանգարանը, ուր գտնվում է նրա ստեղծագործական ժառանգության մի զգալի մասը: Ապրել է 92 տարի:

ՍԻՆԱՆ (9.5.1 490, գ. Աղրնաս, Կեսարիայի գավառում — 8.6.1 588, Կ. Պոլիս), հայազգի ճարտարապետ ու ինժեներ օսմանյան Թուրքիայում: Օսմանյան սուլթանության գլխավոր ճարտարապետը 1539 թվականից: Մինանի կառուցած Սելիմե մզկիթը համաշխարհային ճարտարապետությանը հայտնի է որպես օսմանյան ճարտարապետության գլուխգործոց: 1 573-ին սուլթան Սելիմ Երկ-