Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/26

Այս էջը սրբագրված է

րորդի հրամանով Կեսարիայի հայերը ենթարկվել են զանգվածային տեղահանության և տարվել Կիպրոս կղզի: Իր ազգակիցների տեղահանությունը կանխելու համար Սինանը դիմել է սուլթանին, որը, ընդառաջելով, հրամայել է «արքունի ճարտարապետների գլխավորի» ազգակիցներին ներում շնորհել և Կիպրոս չաքսորել: Այդ վավերագիրը հրատարակվել է թուրքական մամուլում: Սինանը կառուցել է շուրջ 360 շինություն:

Ապրել է 98 տարի:

ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ Երվանդ Գալուստի [7(1 9).11.1879, Հառիճ (ՀԽՍՀ. Արթիկի շրջանում) — 12.7.1974, Երևան], բանասեր, պատմաբան, բառարանագիր, թարգմանիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՃԽՍՀ. գիտության վաստակավոր գործիչ: հրատարակել է աղբյուրագիտականբնագրագիտական մի շարք գործեր: Մարքսիզմ-լենինիզմի կլասիկների շատ աշխատություններ բնագրերից թարգմանել է հայերեն։

Ապրել է 95 տարի:

ՏԵՐ-ՆԵՐՍԵՍՅԱՆ Սիրարփի Միհրանի (5.9.1896, Կ. Պոլիս — 5.7.1989, Փարիզ), բյուզանդագետ, արվեստաբան, հայագետ, ՀԽՍՀ. ԳԱ արտասահմանյան անդամ: Կոթողային է նրա «Հայկական արվեստ» (1977, ֆրանսերեն) երկը:

Ապրել է 93 տարի:

ՔՐԱՋՅԱՆ Միհրան համբարձումի (1889, Վան — 16.3.1986), գրականագետ, մանկավարժ: Ուսուցչություն է արել տարբեր վայրերում: Գրել է արձակագիր Ծերուն Թորգոմյանի ստեղծագործությանը նվիրված մի գիրք, որը լույս է տեսել Թիֆլիսում, 1927 թվականին:

Ապրել է 97 տարի:

ԱՍՈՒՅԹՆԵՐ ՀԱՅԵՐԵՆԻ ՄԱՍԻՆ

Ա՜խ, լեզուն, լեզուն. լեզուն որ չըլի, մարզ ընչի Նման կըլի... Ձե՜զ Եմ ասում, ձեզ, հայոց նորահաս Երիտասարդք, ձեր անումին մե՜ռնիմ, ձեր արևին ղուրբա՜ն. տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցե՜ք:

խաչատուր Աբովյան

... Մեր մայրենի լեզուն ազգային պարտեզի վարդն է, առանց նրան մենք չունենք հրապույր, առանց մայրենի լեզվի մենք համարյա մեռած ենք:

Սիրանույշ

Մեր հայերերեն մեզ ավանդված ժառանգությունները, որոնցմե ամենեն շքեղը, ամենեն իրականը ու ամենեն ճշմարիտը մեր գեղեցիկ, հարուստ և մեծավայելուչ լեզուն