Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/28

Այս էջը սրբագրված է

ԱՊՐԻԼ

ԵՐԿՈԻՇԱԲԹԻ 2 9 16 23 30

ԵՐԵՔՇԱԲԹԻ 3 10 17 24

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ 4 11 18 25

ՀԻՆԳՇԱԲԹԻ 5 12 19 26

ՈԻՐԲԱԹ 6 13 20 27

ՇԱԲԱԹ 7 14 21 28

ԿԻՐԱԿԻ 18 15 22 29


Հայերենը հայուն խորհուրդն է: Ես հայ եմ, և դուք գիտեք, թե ինչ դժվարին և միանգամայն ինչ հրաշալի է այդ:

Հայ ժողովրդի ազնվությունը, քաջությունը, ուշիմությունը, հեգնանքն ու սրամտությունը ժառանգությունն են բոլոր ճշմարիտ հայերի:

Ես չեմ կարող իմ ինքնության մասին մտածել հայությունից դուրս: Սա ինձ համար այնքան հիմնական է, որքան առաջին կայծը կյանքի:

Դուք ինձի պես ուրիշ տեղ ծնած չեք, դուք հայրենիք ծնած եք: Ձեր բախտ հիմա չեք կրնա հասկնալ․․․ Ձեզմե շատեր պիտի այցելեն ամբողջ աշխարհ, պիտի տեսնեն շատ գեղեցիկ ու անուշ տեղեր ու պիտի հասկնան, որ ավելի գեղեցիկ ու անուշ տեղ չիկա, քան հայրենիք:

Վիլյամ Սարոյան

Հին աշխարհը ամեն օր Հազար մարդ է մտնում նոր Հազար տարվան փորձ ու գործ Ըսկսվում է ամեն օր:

Հովհաննես Թումանյան


Խաղերով լի այս աշխարհում Խաղդ եթե տանուլ տաս' Զվարթ եղիր, ու դրանով Բախտի վրա կխնդաս:

Ավետիք Իսահակքան