Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/34

Այս էջը սրբագրված է

անապատներում, հատկապես Դեյր էզ Ջորում: Եթե 1914-ին Օսմանյան կայսրությունում ապրում էր մոտ 3 միլիոն հայ, ապա նրանցից ավելի քան 1,5 միլիոնը բնաջնջվեց, իսկ մնացածը տառապելով գաղթեց աշխարհի այլևայլ կողմեր:

Ցեղասպանությունը ծայրագույն հանցագործություն է մարդկության դեմ, հետևապես նրա հանցավորների վրա չի կարող տարածվել վազեմ ության իրավունքը:

Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հայ ժողովրդի չսպիացող վերքն է: Ապրիլի 24-ը դարձել է հայոց անմեղ զոհերի հիշատակի օրը, որ ամեն տարի նշվում է մայր Հայաստանում և սփյուռքում: Երևանի Ծիծեռնակաբերդ բլրի վրա բարձրացող Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը (հիմնադրվել և կառուցումն սկսվել է 1965-ին, ավարտվել և բացվել է 1967-ին) դարձել է ամենայն հայոց սրբավայրը: Ամեն տարվա ապրիլի 24-ին հուշարձանին այցելում և ծաղկեպսակներ է դնում կես միլիոնից ավելի մարդ:

Ինչպես չսիրեմ երկիր իմ կիզված, Դու յոթնապատիկ խոցված տիրամայր...

Վահան Տերյան

Ո՞ւր ես, ո՞ւր ես կորած ծննդավայր, Քարե անտաշ իմ տուն, հեռվում ի՞նչ ես անում: Տեսնես մեր հին բակում դալար եղրևանու Թուփը բուրո՞ւմ է դեռ, թե կտրել են վաղուց:

Վահագն Դավթյան

Ո՜վ մարդկային արդարություն, թող որ թքնեմ քո ճակտին:

Սիամանթո

Հայոց դեմ գործադրած ցեղասպանության ոճիրին իբրև արդյունք, Թուրքիա գրավեց ջարդված և տարագրված 3 միլիոն հայերու ահագին հարստությունը, — շեն քաղաքներ ու գյուղեր, առավել՝ ստացվածք, ապրանք, առևտուր, որոնք միայն կանխիկ ոսկիի արժեքը քանի մը տասնյակ միլիառի կհասներ: Եվ թուրքերը ունեցան շուրջ 300000 քառակուսի մղոն տարածությամբ հողամաս, 85 առ հարյուրը մշակելի, փարթամորեն արգավանդ հովիտներով ու դաշտերով:

Անդրանիկ Անդրեասյան

(սփյուռքահայ մշակութային գործիչ)

Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության օրենքը