Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/35

Այս էջը սրբագրված է

ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ 1915 ԹՎԱԿԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈԻԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետթյան Գերագույն սովետը ՈՐՈՇՈՒՄ է.

1. Դատապարտելով 1915 թվականին օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, ապրիլի 24-ը հայտարարել հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

2. ՍԱՀՄ Գերագույն սովետի նախագահություն առաջարկություն ներկայացնել հայերի 1915 թվականի ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու մասին:

3. Հանձնարարել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին Հայաստանի արհմիությունների խորհրդի հետ համատեղ քննության առնել և լուծել ապրիլի 24-ը ոչ աշխատանքային օր հայտարարելու հարցը, հանգստյան օրերից մեկը տեղափոխելով այդ օրը:

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահ Հ. ՈՍԿԱՆՅԱՆ Հայկական ՍՍՀ Գերագույն սովԵտի Նսփւագահության թարտուղար' Ն. ՍՏեՓԱՆՅԱՆ 22 նոյեմբերի 1988 թվականի, թաղ. երևան

ՄԱՇՏՈՅՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՀԱՎԵՐԺՈՂ ՈԳԻՆ

Փառք հայ տառերուն, որոնք անիմանալի խնամիությամԲ մոգական գրիչներու տակ հավաքված՝ Եղիշեի լեզուն ոսկի ըրին, Բագրատունիինը՝ ադամանդ, և Ալիշանինն ու Հայրիկինը՝ մեղր քաղցրախոս: Լաք լեզուն այդ տառերու սանդխտամատերուն վրա ոտն առ ոտն բարձրացավ ամեն դարու ճակատին վրա, հոն փորագրելու համար անմահությունը մեր ցեղին:

Դանիել Վարուժան

Հայկական Գիրը աշխարհի հնագույն և ինքնատիպ այբուբեններից է: Այն ստեղծել է Մաշտոցը 405 թվականին: Դա ժամանակի ու պատմության թելադրանքի արգասիք էր, գալիք արհավիրքներին դիմակայելու հայ ժողովրդի հոգևոր զրահը:

Հինգերորդ դարի սկզբին հայ Արշակունի թագավորների գահատոհմը մայրամուտ էր ապրում: Թագավորության վերացումից հետո Հայաստանը պիտի բզկտվեր ու դառնար ամեն տեսակ հրոսակի ոտքի կոխան: Ինչին կարող էր կառչել հայ ժողովուրդը, ինչ լուսավոր հենասյան պիտի կռթներ մեջքը: Ազգային դիմագիծը պահելու և իր գոյությունը հարատև դարձնելու ամենահուսալի զենքը մայրենի լեզուն էր, իսկ մայրենի լեզուն հավերժական