Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/36

Այս էջը սրբագրված է

կան դարձնելու միակ միջոցը՝ ազգային գիրը: Եվ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը:Հայն սկսեց կարդալ ու հասկանալ հային: Ոչինչ չէր կարող ազգն այնպես միավորել, ինչպես ազգային գիրը:Մաշտոցյան այբուբենը հնարավորություն տվեց պատմության դաժան ճամփաներով անցնող հայ ժողովրդին իր հոգևոր գանձերը փոխանցել մի դարից մյուսը, անցյալը կապել ներկայի, ներկան՝ գալիքի հետ: Եվ 405 թվականից հետո գրագետ դարձան հայկական դարերը:

Հայոց այբուբենը հոգևոր ավիշ է, որով ներարկվել են բոլոր հայերը: Տառերի գյուտի ամենամեծ խորհուրդն այն էր, որ հայ երեխաները հաճախեցին հայկական դպրոց և Հայաստանում օտարալեզու (մասնավորապես՝ հունական ու ասորական) դպրոցները տարածում չգտան: Հայկական դպրոցը դարձավ նենգադավ ձուլումից հայությունը պահպանելու ամենավստահելի վահանը։

Հայերեն գրված առաջին նախադասությունը՝ «ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», հավաստում է, որ հայ ժողովուրդը գրավոր խոսքի է անցել իմաստնաբար:

Մաշտոցը ստեղծել է 36 տառ, որոնք լրիվ համապատասխանում են հայ մարդու արտաբերած բոլոր հնչյուններին:

Հայկական այբուբենի մասին ֆրանսիացի ականավոր լեզվաբան Անտուան Մեյեն գրել է. «Հայտնի է, որ հայ այբուբենը գլուխգործոց մըն է:Հայ հնչաբանական հնչյուններեն յուրաքանչյուրը հատուկ նշանով մը նոթագրված է, և այդ համակարգը այնքան լավ հաստատված է, որ հայ ազգին հայթայթած է հնչաբանության վերջնական արտահայտություն մը, արտահայտություն, որ պահպանված է մինչև այսօր առանց փոփոխություն մը կրելու: Ատոր հետևանքով Հայաստան ունեցավ ճկուն գրական լեզու մը, որ հայուն բառապաշարին բոլոր արժեքները կարտաբերե: Այսպես կազմվեցավ գրական լեզու մը, որը ճոխ է և որ կրնար արտահայտելու ամեն ինչ, որ հույն լեզուն կարող էր բացատրել: Այդ լեզվին ճոխությունն ու ճկունությունը ուժ մը եղած է հայ ազգին համար»:

Գրավոր խոսքի անցնելուց հետո հայերենի «ճոխությունն ու ճկունությունը» երևաց հենց սկզբից՝ Աստվածաշնչի թարգմանության ժամանակ: Երևի քչերը գիտեն, որ Սուրբ գիրքը աշխարհի բոլոր լեզուներում կոչվում է Բիբլիա, և միայն հայերենն է, որ ի զորու է եղել ճշգրիտ թարգմանել այն՝ Աստվածաշունչ: Լեզվի գեղեցկության հետ հայերեն Աստվածաշունչն ունի մի այլ արժանիք ևս. այն, լինելով խիստ հայեցի, միաժամանակ զարմա-