Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/40

Այս էջը սրբագրված է

Լեզուն նաև պատմություն է՝ վավերական և ստույգ։ Մեր լեզվամտածելակերպի մեջ խտացված է մեր ողջ պատմությունը։

Սերո Խանզադյան

Ու տես որդիս, ուր էլ լինես,
Այս լուսնի տակ ուր էլ գնաս,
Թե մորդ անգամ մտքից հանես,
Քո մայր լեզուն չմոռանաս։

Սիլվա Կապուտիկյան

Մեր լեզվին նման ո՞ւր գտնել սակայն
Զգացումներու ճշմարիտ թարգման։

Հերանուշ Արշակյան (բանաստեղծուհի, 1887-1905)

Մեր շուրջը լեզուներ նոր ու հին,
Մեր շուրջը խոսում են այլորեն,
Եկ խոսենք, եղբայր իմ, հայերեն։
Կուլ չերթանք այս ահեղ լափումին,
Թույլ չտանք մեր լեզուն ավերեն,
Եկ խոսենք, միշտ խոսենք հայերեն։

Խաչիկ Դաշտենց

Հայ լեզուն տունն է հայուն աշխարհի չորս ծագերուն,
Ուր կմտնե ամեն հայ իբրև տանտեր հարազատ։

Մուշեղ Իշխան (սփյուռքահայ բանաստեղծ)

ՀԱՅԿԱԿԱՆ ԶԱՆԳԵՐԸ

Զանգի գյուտը արվել է 4-րդ դարում, Իտալիայի Կամպանիա մարզի Նոլա քաղաքում։ Այդ պատճառով էլ եվրոպական մի շարք լեզուներում գանգը կոչվեց Կամպանիա, իսկ լատիներեն՝ նոլա։

Հայաստանում գանգի մասին առաջին հիշատակությունը, կապված զանգն օրհնելու կանոնի հետ, արել է 5-րդ դարի Հայոց կաթողիկոս և իմաստասեր Հովհան Մանդակունին։ Բայց դա եղել է ձեռքի զանգակ, որն ավելի շուտ բոժոժ էր, քան զանգ թառի բուն նշանակությամբ ու իմաստով։ Այդպիսի բոժոժները հեթանոս հայերն օգտագործում էին որպես հուռութ։

Իսկ մինչ այդ գանգի դեր է կատարել կոչնակը կամ ժամահարը։ Այն քառակուսի, տաշած ու ողորկած փայտ էր, որին Գրիգոր Նարեկացին անվանում էր շերտ, այսինքն՝ փայտի կտոր։ Ձայն հանելու համար ժամահարին հարվածում