Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/41

Այս էջը սրբագրված է

էին մուրճով, որ կոչվում էր թակաղակ:

Կոչնակը ժամահար անունով են հիշում Հովհան Մամիկոնյանը, Հովհաննես Սարկավագը, Գրիգոր Նարեկացին, Ասողիկը, Արիստակես Լաստիվերցին, Ներսես Շնորհալին, Գրիգոր Դ Տղան: Ժամահար բառը կագմված է ժամ և հար արմատներից և նշանակում է կոչող ի ժամ, այսինքն՝ ժամերգության, պատարագի կամ որևէ այլ հավաքի կանչող: Սկսած Վանական Վարդապետից (13-րդ դար) ժամահարը տեղի է տալիս կոչնակ բառին:

Հովհան Մամիկոնյանը հավաստում է, որ 7-րդ դարում Գայլ Վահանի համանուն թոռը թշնամու դեմ կռվելիս իր հետ ուներ 38 կոչնակ: Մարտի ժամանակ, երբ հայերը նեղն են ընկնում, սկսում են զարկել կոչնակները: Դրանց զարմանալի համանվագից քաջալերված հայերը առաջ են նետվում և փայլուն հաղթանակ տանում: Այդպիսի դեպք տեղի է ունեցել նաև 11֊րդ դարում, երբ սելջուկ զորապետ Տուղրիլը պաշարել էր հայոց Մանազկերտ քաղաքը:

Կոչնակին երկար դարեր հարևանել է գանգը: Վերջինիս մասին մեր մատենագիրները նվազ տեղեկություններ են հաղորդում: Չնայած գանգը Հայաստանում գործածական է 1Օ-րդ դարի երկրորդ կեսից, բայց այն իր հաստատուն տեղն է գրավել միայն 12-րդ դարից սկսած: ձանգի մասին հիշատակում են Ներսես Շնորհալին, Գրիգոր Տաթևացին և ուրիշներ: Մեզ են հասել այդ ժամանակներում ձուլված և Տաթևի վանքում գործածված զանգեր: Պահպանված ամենահին հայկական գանգերը երկուսն են: Նրանցից մեկը ձուլվել է 1302, մյուսը՝ 1304 թվականին: երկուսի վրա էլ կան հայերեն արձանագրություններ, ըստ որոնց դրանք ձուլել է տվել կամ գնել է Ստեփանոս Օրբելյան պատմիչը:

Հայաստանում գանգը պատրաստել են պղնձից, որը հնչուն մետաղ է: Գրիգոր Նարեկացին այդ մասին վկայում է. «զանգակ նիւթոյ պղնձոյ»: Իսկ Գրիգոր Տաթևացին հաղորդում է, որ հայկական գանգը ձուլելու ժամանակ պղնձին խառնել են արծաթ, որն ավելի հնչեղ էր դարձնում գանգի ձայնը: Անեցի արհեստավորները այնպիսի զանգեր են պատրաստել, որոնց ձայնը հասնում էր ոչ միայն Ծաղկոցաձորի ամենամթին խորշերը, այլև Շիրակի սահմաններից շատ հեռու:

Կոչնակի նման գանգը նույնպես հարկ եղած դեպքում ազդարարել է նաև վշտալի լուրեր: Բարսեղ Վարդապետը (12-րդ դար) գրում է, որ կռվի դաշտում ընկած և հուղարկավորության չարժանացած Պաղտին իշխանի մահը մարդիկ ողբում էին գանգահարությամբ: