Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/43

Այս էջը սրբագրված է

1918 թվականի մայիսի 22—28-ին, Սարդարապատի հերոսամարտի օրերին յոթ գիշեր ու ցերեկ անընդմեջ ղողանջում էին Արարատյան դաշտի և շրջակա վայրերի հայկական եկեղեցիների գանգերը, ազդարարում, որ հայ ժողովուրդը մահու և կենաց կռիվ է մղում: Դա ամենատևական զանգահարությունն էր Հայկական լեռնաշխարհում վաղնջագույն ժամանակներից մինչև մեր օրերը:

Ինքնատիպ է Երևանի Կառավարական տան ժամացույցը: Նրա ղողանջները լսվում են Երևանի բոլոր կողմերում:

Հայ ժողովուրդը գանգի մասին շատ գրույցներ է ստեղծել: Ահա դրանցից մեկը: Սյունյաց աշխարհի Խոտ գյուղի մոտակայքի վանքը մի մեծ գանգ ուներ: Ամեն անգամ հեռվում թշնամու հայտնըվելուն պես այդ գանգը ղողանջում էր, և Սյունյաց քաջերը զորք կապած ընդառաջ էին դուրս գալիս թշնամուն և հաղթում: Բայց ահա Հայաստան արշավեց Լենկթեմուրը: Այս ավազակապետը կաշառեց մի դավաճանի, որը կտրեց Սյունյաց աշխարհի նշանավոր գանգի լեզվակը: Թշնամին հարձակվեց Սյունիքի վրա: Մարդիկ փորձեցին գանգը հնչեցնել և մարտի կանչել հայոց քաջերին, բայց բան չստացվեց, գանգը չէր ղողանջում: Եվ իրար ասացին' գանգն իգուր է, գանգը զուր է, որի պատճառով էլ այդ երկրամասը կոչվեց Ջանգեզուր:

Ջանգը ոգևորության աղբյուր է եղել գրողների, կերպարվեստագետների և երաժիշտների համար: Նշանավոր են Շիլլերի «Զանգակ» (այս պոեմը հայերեն առաջին անգամ թարգմանվել ու տպագրվել է «Բազմավեպ» հանդեսի 1871 թվականի հունիսի համարում), էդգար Պոի «Ջանգերը», Գյոթեի «Թափառական զանգ», Հաուպտմանի «Զրասույզ գանգը», Թ. Մուրի «Իրիկնային գանգ», Ի. Կոզլովի «Իրիկնային գանգ» գործերը: Իր «Ազատության գանգ», «Տիեզերական գանգ», «Ես մի նոր զանգ եմ» գործերում տիեզերական գանգի պատկերն է տվել Ավետիք Իսահակյանը: Մեծ Կոմիտասին նվիրված հոյակապ ստեղծագործություն է Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը: Ջանգի խորհրդանշական պատկերն են արտացոլում հայ նկարիչ Վ.Պոդպոմոգովի «Ռեքվիեմ 1915» և «Եղեռերգություն» կտավները: Ջանգերի ղողանջ կա հայ շատ կոմպոզիտորների գործերում:

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՐԱՏԱԼԻ

Ով ցանկանում է նայել արեգակի ճառագայթներին, պետք է սրբի ու հեռացնի աչքերի պղտորությունն առաջացնող կեղտն ու ճպուռը, որպեսզի այդ աղտոտությունները որ երևում են բբերի