Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/46

Այս էջը սրբագրված է

Շուռ է գալիս ծանր քարը Մեր մոր կրծքից տենչավառ, Վեր է կենում մեր աշխարը Ավերներից անհամար... — Հե՜յ ջան. տղերք, ուս տվեք, ուս, Միահամուռ, միաբան, ՀԵ՜յ ջան, տղերք, ուժ տվեք, ո՜ւժ, Քարը մոտ է գլորման:

Հովհաննես Թումանյան


ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մատենադարանը Հայկական ԽԱՀ Մինիստրների խորհրդին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը, հիմնադրվել է 1959 թվականի մարտի 3-ին, Պետական ձեռագրատան (Մատենադարան) հիմքի վրա: 1962 թվականից՝ Մաշտոցի անվան: Ունի մատենագրության և մանրանկարչության, հին մատենագրության, միջնադարյան մատենագրության և վավերագրերի, բնագիտական հուշարձանների և ձեռագրերի պահպանության, նաև արխիվային, ձեռագրերի վերականգնման ու պատճենահանման բաժիններ, հայագիտական գրադարան:

Մատենադարանում հավաքված է աշխարհում առկա ավելի քան 25 հազար հայերեն ձեռագրերի կեսից ավելին: 1989 թվականի տվյալներով Մատենադարանի ձեռագրերի ընդհանուր թիվը մոտ 16,5 հազար միավոր է, որից շուրջ 14 հազարը հայերեն, մնացածը օտար լեզուներով: Դրանք 5—18-րդ դարերի հայ պատտմիչների, փիլիսոփաների, աստվածաբանների, բանաստեղծների, մաթեմատիկոսների, բժիշկների երկեր են, ինչպես նաև հին աշխարհի և միջնադարի հույն ասորի և այլ ազգությունների հեղինակների ստեղծագործությունների թարգմանությունները, այդ թվում նաև միայն հայերեն թարգմանությամբ պահպանված մի շարք կարևոր հուշարձաններ: Մատենադարանում ձեռագրերի պահպանման համար պատրաստված են հաստատուն ջերմաստիճանի և խոնավության պահեստարաններ: