Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/48

Այս էջը սրբագրված է

2. Եռագույն (կարմիր-կապույտ-նարնջագույն) դրոշը համարել հայկական ազգային խորհրդանիշ:

ԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ՝ Հ. Ոսկանյան ԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության քարտուղար՝ Ն. Ստեփանյան

26 մայիսի 1989 թվականի, քաղ. Երևան

457 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Ավելի քան հազար հինգ հարյուր տարի է բաժանում մեզ Տղմուտ գետի ափին տեղի ունեցած և միայն մեկ օր տևած այդ կռվից: Բայց, չնայած դրան, Ավարայրի հերոսամարտը հայ ժողովրդի հիշողության մեջ բացառիկ խոր հետք է ակոսել ընկալվելով ոչ միայն իբրև իրական հույժ կարևոր իրադարձություն, այլև որպես ժողովրդի հայրենասիրական մեծ խոյանքների անօրինակ հերոսության, անձնուրաց խիզախության, ազգային պատվի պաշտպանության մի խորհրդանշան, որով դարեր շարունակ գերվել ու ոգեշնչվել են ազատաբաղձ հայ քաշորդիների բազում սերունդներ, ողջ մի ժողովուրդ:

Վաչե Նալբանդյան (գրականագետ. ՀԽՍԳ ԳԱ թղթակից անդամ)

Չեմ ըմբռներ, թե ինչպես ոմանք կապրին երջանիկ Թշվառությանց մեջ այսչափ. կապրին անփույթ խորհուրդին դեմ այս խորունկ. չարությանց, տխմարությանց այս մոտիկ` Կապրին խաղաղ, իբրև թե լոկ հայելի ըլլային...

Վահան Թեքեյան