Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/49

Այս էջը սրբագրված է

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՑԱՆ» 1500-ԱՄՅԱԿԸ

1990 թվականին հանդիսավորապես նշվելու է Քերթողահայր Մովսես խորենացու «Հայոց պատմության» 1500-ամյակը: Այդ գիրքը հայ ժողովրդի ինքնության անձնագիրն է, նրա հնամյա պատմության մեծ վկայագիրը:

Մովսես Խորենացին հայ ամենամեծ պատմիչն է, իսկ նրա «Հայոց պատմությունը»' հայկական հանճարի անզուգական փայլատակումը: Նա է, որ ցույց տվեց աշխարհին, թե որտեղից է գալիս հայ ժողովուրդը, ոտքը պատմության որ սանդուղքին է հենել, ովքեր են նրա «մանկության ընկեր» ժողովուրդները:

Լեոն գրել է. «Մովսես Խորենացու պատմությունը մի առաջնակարգ մեծ երևույթ է եղել մեր գրականության մեջ սկզբից ևեթ: Նրանով դաստիարակվել են ամբողջ դարեր, նրա հեղինակությունը մեծ ու անխախտելի է եղել մինչև վերջին ժամանակներս: Կարելի է ասել, թե այդ գիրքը եղել է հայոց ազգային սրբազան գիրքը, իսկ Խորենացին՝ ազգային մի առաքյալ, նվիրական մի հասկացողություն դարերի և սերունդների համար: Եվ ոչ մի տարօրինակություն չկա այս պաշտամունքի մեջ: Դրական տեսակետից Խորենացու գործը հայ մտքի կոթողն է: Այսօր էլ զարմացնում են պատմագրողի կուռ, ազդու, վերին աստիճանի ինքնատիպ ոճը, իրեն միայն հատուկ սեղմ արտահայտությունը, ճաշակը, քննական հայացքները, որոնումները: Այնպիսի խիզախ մեծագործություն, որ կատարել է Խորենացին, ոչ ոք չի կարողացել կատարել նրանից առաջ էլ, հետո էլ: Նա էր, որ հասկացավ, թե մի ազգ պիտի ունենա իր ամբողջական պատմությունը» (Լեո, Երկերի ժողովածու 10 հատորով, հ. 2, Ե., 1967, էջ 347): Իսկ Գալուստ Տեր-Մկրտչյանը (Միաբան) Քերթող՝ահորն այսպես է բնորոշել. «Մեր պատմահոր գրվածքը ընդունված էր և հարգված՝ իբրև սրբազան գիրք, իբրև հավատարմագույն