վեր է ստանում գրելու Հայոց պատմությունը: Հասկանալի է. որ այդ գործին խառնվել է Գյուտ կաթողիկոսը, նա է Սահակ Բագրատունու առջև բարեխոսել Խորենացու համար, որովհետև Խորենացին անձամր չէր ճանաչում Բագրատունուն և մեկենասի ու պատվիրատուի փոխհարաբերությունները մինչև վերջ էլ եղել են գրավոր:
Մովսես խորենացին «Հայոց պատմությունը» գրել է 10֊12 տարում: Այն ավարտել է մինչև 482 թվականը: Դրանից հետո նա ապրել է տասը տարուց ավելի: Ուսումնասիրողները նրա մահվան հավանական թվական են համարում 495-ը:
Նրա կյանքը եղել է մի մեծ սխրագործություն: Ուշագրավ է այն հանգամանքը, որ հայոց եկեղեցին հին շրջանի հեղինակներից սրբացրել է միայն երեքին՝ Եղիշեին, Մովսես Խորենացուն և Դավիթ Անհաղթին:
Քերթողահայրը իր հանճարեղ երկով լուսաողող դարձրեց հայ ժողովրդի անցած պատմական ուղին: Հայտնի է, որ Հայաստանի մարզպան դարձած Սահակ Բագրատունին զոհվել է 482-ի Ճարմանայնի ճակատամարտում: Իսկ «Հայոց պատմության» շարադրանքից երևում է, որ գիրքը գրելու ժամանակ պատվիրատուն ողջ է եղել, որովհետև պատմության առանձին հատվածներ
Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» Երևանի Մաշտոցի անվԱն Մատենադարանում պահվող ամեն ահին ձեռագրի տիտղոսաթերթը (XIV դար, Հեռացիր №2865, գրիչ՝ Հովհաննես)
կրում են երկխոսության բնույթ: Դժվար է ասել, թե 482 թվականից հետո ինչ ճակատագիր է ունեցել «Հայոց պատմությունը»: Մենք չգիտենք, թե երբ են սկսվել ձեռագրի առաջին և հետագա ընդօրինակությունները: Մեզ հասած ամենահին ձեռագիրը 14-րդ դարից է: Հասկանալի է, որ 5-րդ դարի վերջից մինչև 14-րդ դարի սկիզբը, մոտ 800 տարի, «Հայոց պատմությունը» ընդօրինակվել է բազմիցս: Այդ և հաջորդ դարերում ձեռագիրը ենթարկվել է փոփոխությունների, «Հայոց պատմությունն» անաղարտ վիճակում չի հասել մեզ: Նրա մեջ կան ընդմիջարկություններ, հետսամույծ հատվածներ, կրճատումներ: Այս ամենի