Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/53

Այս էջը սրբագրված է

Ֆեթթերը, հայ գիտնականներից` Մ. Աբեղյանը, Ն. Ադոնցը, Ղ. Ալիշանը, Գ. Տեր-Մկրտչյանը (Միաբան), Ն. Բյուզանդացին, Ք. Պատկանյանը, Բ. Սարգիսյանը և ուրիշներ: Ֆրանսիացի գիտնական Լա Կրոզը դեռևս 18-րդ դարում այն կարծիքը հայտնեց, թե Մովսես խորենացու «Հայոց պատմությունը» գրվել է 9-րդ կամ 10-րդ դրում: Գերմանացի հայագետ Ալֆրեդ Գուտշմիդը ենթադրում էր, թե նա 5-րդ դ. պատմիչ Մովսես Խորենացին չէ, այլ նրա անվամբ հանդես եկած մեկը, որն իր «Հայոց պատմությունը» շարադրել է 634—642 թվականներին: Պատմաբան Գրիգոր Խալաթյանցը Խորենացուն համարել է 8-րդ դարի հեղինակ, իսկ ֆրանսիացի հայագետ Օգյուստ Կարիերը 8—9-րդ դարերի հեղինակ: Մինչ այդ հայ քննական պատմագրության հիմնադիր Անտոն Գարագաշյանը անհիմն կերպով քննադատել է Խորենացու «Հայոց պատմությունը», ջանացել վարկաբեկել այն որպես սկզբնաղբյուր:

Ներսես Ակինյանը գտնում է, որ «Հայոց պատմությունը» գրել է ոչ թե Մովսես Խորենացին, այլ 8-րդ դարի պատմագիր Ղևոնդը:

Անգլիացի հայագետ Կոնիբերը սկզբում գտնվում էր Ա. Կարիերի ուսումնասիրությունների ազդեցության տակ: Բայց ահա 1901—1902 թվականներին նա

Մովսես Խորենացին և է «Հայոց պատմության» մեկենաս-պատվիրատու ասպետ Սահակ Բագրատունին (անանուն մանրանկարչի գործ, XIV դար, Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագիր N 2865).

գրեց մի հմտալից աշխատություն, որով ապացուցեց, թե Սեղբեստրոսի վարքի ընդարձակ թարգմանությունը 5-րդ դարի գործ է և ոչ թե 678 թվի, իսկ համառոտ վարքի խմբագրողն ինքն է օգտվել Մովսես Խորենացու պատմությունից: Մինչ այդ Ա․ Կարիերը Խորենացու պատմության մեջ գտել էր այնպիսի հատվածներ, որոնք իբր փոխ են առնված Սեղբեստրոսի վարքի հայերեն թարգմանությունից, որ կատարվել է 7-րդ դարի 70-ական թվականներին: Կոնիբերի ելույթը ինչ-որ չափով սթափեցնող նշանակություն ունեցավ: