Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/55

Այս էջը սրբագրված է

(1892), անգլերեն (1890 և 1978), պարսկերեն (1984): Ըստ բանասիրական տվյալների, Երեմիա Չելեպի Քյոմուրճյանը (1639—1695) Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» առաջինն Է թարգմանել տաճկերեն: Այդ գրքի հրատարակության մասին ոչ մի տվյալ հայտնի չէ:

ՀԻՆ ՀԱՅՈՑ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՏԻՐ ԱՍՏՎԱԾԸ

Տիր կամ Տյուր է կոչվել դըպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների աստվածը հին հայկական դիցարանում: Համարվել է հեթանոս հայերի աստվածների հոր՝ Արամազդի ատենադպիրն ու սուրհանդակը, մարդկանց ճակատագրի գուշակողն ու երազների մեկնողը, նրանց չար ու բարի գործերի գրանցողը, նընջեցյալների հոգիները «անդրշիրիմյան աշխարհ» ուղեկցողը: Տիրին նվիրված գլխավոր տաճարը կոչվել է Երազամույն (տեղը ճշտված չէ, գտնվել է Վաղարշապատ և Արտաշատ քաղաքների միջև, որոշ հնագետներ ենթադրում են, որ Երազամույն տաճարը գտնվելիս է եղել զվարթնոց տաճարի տեղում): Տիրին նվիրված տոնահանդեսը կոչվել է Տիրական: 5-րդ դարի պատմիչ Ագաթանգեղոսը Երազամույնը անվանել է իմաստության ուսուցման մեհյան: Հելլենիստական դարաշրջանում հայերը Տիրին նույնացրել են Ապոլլոնին ու Հերմեսին:

Տիրն ըստ էության եղել է հեթանոս հայերի գրականության, մասնավորապես՝ բանաստեղծության աստվածը: Հույն հին հայերենում նշանակում է սուզվել, ընկղմվել (օրինակ, ջրամույն—ջրի մեջ ընկղմված): Երազամույն նշանակում է երազների մեջ ընկղմված, երազներով տարված: Բայց երազների մեջ միայն գուշակները կամ աստվածային պատգամախոսները չէ, որ սուզվում էին: Երազն ու երազանքը հոգեհարազատ են նաև բոլոր ժամանակների բանաստեղծներին: Ապա պատկերացրեք մի այսպիսի սովորություն: Տարին մեկ անգամ Հայաստանի բոլոր կողմերից բանաստեղծները հավաքվում են Տիր աստծու տաճարը Երազամույն: Քրմապետը նրանց տալիս է գրելու՝ բանաստեղծելու համար որոշակի թեմա և մեկ օր ժամանակ: Բանաստեղծները մեկ օրով երազամույն են լինում, հորինում որևէ բանաստեղծություն և ամենքի ներկայությամբ արտասանում: Լավագույն գործերը մրցանակ էին շահում (ինչպես լինում է մեր օրերում): Հաղթողների գըլխին գնում էին ուռենու ոստերից հյուսած պսակ: Հաղթողներին անվանում էին պսակավորն էր,