Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/57

Այս էջը սրբագրված է

ահաբեկող, ասորերենը՝ աղերսական, պարսկերենը՝ պերճ, ալաներենը՝ գեղեցկազարդ, գոթերենը՝ հեգնական, եգիպտերենը՝ տափակախոս ու խավարաձայն, հնդկերենը՝ ճռվողական, հայերենը՝ քաղցր, որը միաժամանակ կարող է մյուս բոլոր լեզուների հատկություններն ամփոփել իր մեջ:

եղիշե

(ասույթը քաղված է Երևանի Մաշտոցի աՆվան Մատենադարանի N1267 ձեռագրից)

Դպրոցի ազգությունը կախված չէ աշակերտների ու վարժապետների լոկ հայութենից. լեզուն է, որ միմյանց կարող է այդ վերնագիրը դնել դպրոցի ճակատին... Թող ուրեմն հայ մանուկը նախ և առաջ որպես հայի զավակ ուսանի յուր սեպհական լեզուն և ապա օտարինը: Ազգի հոգին և ազգի սիրտը կարող են յուրյանց հատկությունը և որակությունը մաքուր պահել միայն կերպարանագործվելով ազգային լեզվի ազդեցության տակ. այս ճշմարտությունը ուրացող է ազգության:

Միքայել Նալբանդյան

Հայերենն իր ճոխությամբ, ճկունությամբ, իմաստաբանական հազարերանգ առումներով փայլատակել է «Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգության» պոեմում, պոեմ, որ նման է փիլիսոփայական խորհրդածությունների մի փառահեղ տաճարի:

Ժան Պիեռ Մահե (ֆրաՆսիացի, հայագետ)

Դրախտավայր ասացինք՝ Իսկ դու՝ խութ ու խանդակ, հող, Վիշապաքաղ ասացինք, Իսկ դու խեղճ ու կրակ, հող, Տեղից ելնողը խլեց, Խաբեց, բամփեց քո գլխին, Բարձրավանդակ ասացինք, Իսկ դու դարձար վանդակ, հող:

Սիլվա Կապուտիկյան

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԸ ԳՐԱԲԱՐԻ ՄԱՍԻՆ

Դա ոսկի է, դա լեզու չէ, այլ երկնային երաժշտություն է, շքեղություն, հարստություն, ուժ, ճկուՆություն: Այդ բոլորը ես հիմա եմ սկսել զգալ: Ես պատրաստ եմ ամեն բանի, միայն թե իրագործեմ իմ երազանքը: Ուսումնասիրել կատարելապես, տիրապետել այդ արքայական լեզվին և միայն այն ժամանակ ես կհանգըստանամ:

ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐԸ

Հազարամյակներ առաջ հայ կինը իր կրծքի կաթը հեղել է քարի վրա, ապա նորածնին կերակրել քարին թափված կաթով: Դա մեծ խորհուրդ է ունեցել: Մայրն իր որդուն կապել է հայրենի