տան, հայրենիքի հետ, սիրելի դարձրել նրան քարակերտ օրրանը:
Այդ պատճառով էլ քարը էն գլխից սրբազան է եղել հայի համար: ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը գրել է. «Քարի վրա է ծնվել հայը, քարի վրա ապրել, քարով ապրել, քարը քարին դրել, քարի վրա բարձրացել: Քարերի մեջ է աճել մանուկը, քարով խաղ արել, քարն իմացել, քարի պես ամրացել»
Հայկական լեռնաշխարհը քարանյութերի տեսակներով ու պաշարներով երկրագնդի հազվագյուտ շրջաններից է: Խորհրդային Հայաստանի տարածքը համարյա ամբողջապես ծածկված է հրաբխային քարանյութերի համատարած շերտերով: խորհրդային Հայաստանի տարածքում պահպանվել են հնագույն ժամանակներից մեզ հասած ավելի քան 4000 քարակերտ հուշարձաններ: Քառասուն հազարից ավելի քարակերտ հայկական հուշարձաններ կան Արևմտյան Հայաստանում և Կիլիկյան Հայաստանում: Դրանց մի մասը կանգուն է, մեծ մասը՝ քանդված կամ ավերված: Այդ հուշարձանները վավերագրեր են, որոնք հավաստում են, որ այդ երկրի իրավական տերը հայ ժողովուրդն է, որը հնագույն ժամանակներից ապրել է իր բնօրրանում և քարակերտ կառույցներով գեղեցկացրել այն:
Մեր նախնիները քարի վրա են գրել իրենց պատմությունը, արձանագրել կարևորագույն դեպքերն ու իրադարձությունները: Մեր ժամանակներում Հայաստանը դարձել է խՍՀՄ-ում բնական բարձրորակ շինանյութերի արտադրության և մատակարարման գլխավոր շրջաններից մեկը: Ամբողջ աշխարհում հռչակ են վայելում հայկական վարդագույն տուֆերը, գունավոր մարմարները, կոնգլոմերատները, գրանիտները, հրաբխային խարամները, պեմզան, պեռլիտները: Հայկական քարը միայն շինանյութ չէ, նրանից կարելի է ստանալ 110 արտադրատեսակ:
Եթե նախկինում Հայաստանի տարածքի համատարած քարաշերտերով ծածկված լինելը այդ լեռնաշխարհի բնակչի աղքատության պատճառ էր, ապա այժմ քարը դարձել է հայ ժողովրդի ազգային հարստության աղբյուրներից մեկը:
Ուշագրավ է այն փաստը, որ խորհրդային Միության տուֆաքարի ամբողջ պաշարների 90 տոկոսը գտնվում է խորհրդային Հայաստանի տարածքում: Պեռլիտների պաշարով խորհրդային Հայաստանը խՍՀՄ-ում առաջին տեղն է գրավում: Առավել խոշոր պաշարներ հայտնաբերվել են Թալինի, Հրազդանի և Աբովյանի