Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/6

Այս էջը սրբագրված է

21. Գրգուռ

30. Գիշերավոր
ԱՎԵԼՅԱՑ ԱՄՍՎԱ ՕՐԱՆՈՒՆՆԵՐԸ

22. Կորդուիք

23. Ծմակ

1 Փայլածու

24. Լուսնակ

շ. Արուպակ

25 Ցրոն

3. Հրատ

26. Նպատ

4. Լուսնթագ

27. Վահագն

5. Երևակ

28. Սիմ 29. Վարագ

Այս օրանունները ոչ միայն արտացոլում են Հայկական լեռնաշխարհի նշանավոր տեղանունները, այլև հայոց յուրովի դիցարան են:

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆՈՒՆՆԵՐԸ

Հայերը ունեցել են ոչ միայն իրենց ազգային ամսանուններն ու օրանունները, այլև օրը (գիշերն ու ցերեկը) բաժանել են 24 հավասար մասերի (ժամերի) և դրանց տվել հետևյալ անունները.

Ցերեկվա ժամանունները

Այգ

Շանթակող

Ծայգ

Հրակաթ

Զայրացյալ

Հուրփայլյալ

Ճառագայթյալ

Թաղանթյալ

Շառավիղյալ

Արագոտ

Երկրատես

Արփող

Գիշերվա ժամանունները

Խավարակ

Հավաթափյալ

Աղջամուղջ

Գեղակ

Մթացյալ

Լուսաճեմ

Շաղավոտ

Առավոտ

Կամավոտ

Լուսափայլ

Բավական

Փայլածու

Այս անունների մեջ ի հայտ է գալիս հին հայերի գեղագիտական ճաշակը՝ ցերեկվա ու գիշերվա առանձին պահերի երանգները զանազանելու հարցում: Դրանցից մի քանիսը ժամանակակից հայերենում պահպանվել են արդեն ոչ թե որպես ժամանուն, այլ ցերեկվա ու գիշերվա որևէ պահը ցուցանող հասկացություն (օրինակ, այգ, աղջամուղջ, առավոտ):

ՔԱՆԻ ՆՈՐ ՏԱՐԻ ԷՆ ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԵՐԸ

Ըստ մեզ հասած տվյալների, հայերն ունեցել են երեք Նոր տարի, որոնք կոչվել են Ամանոր, Նավասարդ կամ Կաղանդ:

Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին դիմավորել են մարտի 21 -ին, գարնանային գիշերահավասարի օրը: Դա տարեգլխի պատահական ընտրություն չէր: Այդ հեռավոր ժամանակների հայ քրմերը իրենց բազմամյա դիտարկումներով նկատել են, որ բնությունը հարություն է առնում գարնան սկզբին: Այդ օրն էլ հայ մարդը դարձրել է նոր տարի կամ նոր տարեգլուխ և նշել այն ցնծալի տոնախմբությամբ, որով փառաբանել է բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը, աղերսել աստվածներին, որպեսզի բերքառատ դարձնեն տարին: