Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/60

Այս էջը սրբագրված է

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում, Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում, Արնանման ծաղիկնԵրի ու վարդերի բուրը վառման, Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն Եմ սիրում:

Սիրում եմ մԵր Երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, Մթնում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև Ու հնամյա քաղաքնԵրի հազարամյա քարն եմ սիրում:

Ուր էլ լինեմ — չեմ մոռանա Ես ողբաձայն երգԵրը մԵր, ՉԵմ մոռանա աղոթք դարձած Երկաթագիր գրքԵրը մեր, Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր — էլի ես որթ ու արնավառ իմ Հայաստան-յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա. Նարեկացու, Բուչակի պես լուսապսակ ճակատ չկա. Աշխարհ անցիր՝ Արարատի նման Ճերմակ գագաթ չկա. Ինչպես անհաս փառքի ճամփա ես իմ Մասիս սարն եմ սիրում:

Երղիշե Չարենց

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՐԱՏԱՆԻ

Մարդիկ ավելի շատ օրինակին են հետևում, քան ճշմարտությանը:

Եզնիկ Կողբացի

Համբավն ուրիշ է, ճշմարտությունն ուրիշ:

Եղիշե

Չբավարարված տենչանքները ծնում են մեծ թախիծ:

Դավիթ Անհաղթ