Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/62

Այս էջը սրբագրված է

ՀՈԻՆԻՍ ԵՐԿՈԻՇԱԲԹԻ 4 11 18 25

ԵՐԵՔՇԱԲԹի 5 12 19 26

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ 6 13 20 27

ՀԻՆԳՇԱԲԹԻ 7 14 21 28

ՈԻՐԲԱԹ 1 8 15 22 29

ՇԱԲԱԹ 2 9 16 23 30

ԿԻՐԱԿԻ 3 10 177 24

ԳՐԱԿԱՆ ՄԱԿԱՆՈՒՆՆԵՐ

Ծածկանունը մականուն է, որով հանդես են գալիս գրողները, պատմաբանները, արվեստագետները, պետական, ռազմական ու հեղափոխական գործիչները և ուրիշներ: Ծածկանունը, կեղծանունը և գրական անունը նորաթուխ թառեր են: Մեր հները այս բոլորի փոխարեն օգտագործել են մականունը, որ նշանակում է մարդուն տրված վերադիր անուն, փոթ անուն: Մականուն բառացի նշանակում է անվան վրա դրված անուն: Մեր ժողովրդի անվանադիր Հայկը եղել է քաջ նետաձիգ, որի պատճառով էլ ստացել է Աղեղն ավոր Հայկ մականունը: Մականուն են ունեցել նաև Հայկի սերունդները: Նրանցից Անուշավանը կոչվել է Սոսանվեր, որովհետև նվիրված է եղել Արմավիրի Սոսյաց անտառին: Հնչեղ մականուն է Արա Գեղեցիկը: Այդպես է կոչվել իր գեղեցիկ ու վսեմաշուք տեսքի համար: Ի հակակշիռ Արա Գեղեցիկի, հայկյան զարմի մեջ իր տգեղ արտաքինով աչքի է ընկել Տորքը և կոչվել Տորք Անգեղ:Հնում մարդուն ճանաչում էին միայն անունով: Ազգանունները հանդես են եկել հետո: Նախապես ասենք, որ բոլոր ազգանունները ինչ-որ չափով մականուններ են:Ի տարբերություն անձնանունների, մականունը ուշ է տրվում