Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/64

Այս էջը սրբագրված է

5 — 6-րդ դարերի պատմիչ է Ղազար Փարպեցին: Նա ծնվել է Աշտարակի շրջանի Փարպի գյուղում, որի համար էլ ստացել է Փարպեցի մականունը: 7-րգ դարի հայ նշանավոր գիտնական Անանիան, որն առաջինն է կայուն հիմքերի վրա գրել ճշգրիտ գիտությունների ուսումնասիրությունը Հայաստանում, ծնվել է Շիրակում և ստացել Շիրակացի մականունը: 7-րդ դարի հայ անվանի պատմիչ Մովսես Կաղանկատվացին ծնվել է Ուտիքի Կաղանկատույք գյուղում, որի համար էլ ստացել է Կաղանկատվացի մականունը: Հայ հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացին (951 — 1003) ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում: Փոքրուց կապվել է Ռշտունիքի Նարեկ գյուղի վանքի հետ, որի համար էլ ստացել է Նարեկացի մականունը:

Միջնադարի մեծ մտածողներից է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին (990 — 1058): Նա սերում է Պահլավունիների տոհմից և կոչվել է Պրիգոր Պահլավունի: Բջնին եղել է նրա տոհմական կալվածքը, որի համար կոչվել է նաև Գրիգոր Բջնեցի: Կյանքի վերջին տարիներին ծառայության է անցել բյուզանդացիների մոտ և կոչվել Գրիգոր Մագիստրոս: Մագիստրոսը պատվավոր տիտղոս էր Բյուզանգիայում, որ տրվել է բարձրաստիճան պաշտոնյաներին: Այսպիսով, մարգը միանգամից կրել է երեք մականուն' Գրիգոր Պահլավունի Բջնեցի Մագիստրոս:

11 -րդ դարի պատմիչ Արիստակես Լաստիվերցին ծնվել Արծնի քաղաքի մոտերքում գըտնըվող Լաստիվեր գյուղում և ստացել Լաստիվերցի մականունը:

Բանաստեղծ, մատենագիր, երաժիշտ-երգահան Ներսես Շնորհալին Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռն էր: Նա ծընվել է մոտ 1100 թվականին, Ծոփաց նահանգի Անձիտ գավառի Ծովք դղյակում, մահացել է 1173 թվականի օգոստոսի 13-ին, Հռոմկլայում: Շնորհալի մականուն է ստացել իր շքեղ քերթվածների համար: Նրան կոչել են նաև Ներսես երգեցող: Երբ ծանոթանում ես Շնորհալու գործունեությանն ու ստեղծագործությանը, ակամայից դարմանում ես, թե այս հանճարեղ մարդուն ինչու են այդպիսի համես պատվանուն տվել: Բանն այն է, որ շնորհք բառը մեր ժամանակներում ինչ-որ չափով խեղճացել է: Միջնադարում շնորհքն ունեցել է քանքարաշատ, տաղանդավոր, հանճարեղ իմաստը: Շնորհալի նշանակել է աստծու կողմից շնորհներով օժտված մարդ, այսինքն' բնածին տաղանդ, բնածին հանճար: Մյնպես