Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/65

Այս էջը սրբագրված է

nր Ներսես Շնորհալին գոհ է եղել իր պատվանունից: Մեր օրերի գրական շրջանակներում տարածված է մի այսպիսի խոսք. «Այսօրվա որոշ համբավատենչ հայ գրողների չի բավարարում տաղանդավոր անվանումը, մինչդեռ Ներսես Շնորհսալին թավարարվել է միայն Շնորհալի տիտղոսով»: Այսպիսի զուգահեռը անգիտության արդյունք է: Ղևոնդ Ալիշանը իր «Շնորհալի և պարագայ խր» երկի մեջ (լույս է տեսել 1873-ին, Վենետիկում) գրում է, որ հայկական պատվանունների մեջ ամենափայլունն ու ամենապատշաճ Լուսսւվորիչը (Գրիգոր Լուսավորիչ) և Շնորհալին (Ներսես Շնորհալի) են և ավելացնում, հազիվ թե հնարավոր լիներ ուրիշ համապատշաճ ու գեղեցկահարմար անուն գտնել մեր երկու մեծերի համար: Ալիշանը նշում է, որ Ներսես Շնորհալի մականունը «ավելի հայտանիշ ու պանծալի եղավ, քան իր երկու ուրիշ կոչումներն ալ, Կլայեցի, Երգեցող»: Շնորհալի պատվանունն այնքան ընտիր է համարվել, որ հայերը մեծ ցավ կհամարվեին, եթե նրան կոչեին ուրիշ անունով: Ալիշանն ասում է, որ ըստ ավանդության, մի հրեշտակ է իջել երկրի վրա և պատվիրել հայերին, որ Ներսեսին կոչեն Շնորհալի: Այսպիսով, իր ժամանակին Շնորհալին համարվել է աստվածապարգև անվանակոչում:

Հայկական Կիլիկիայի Այգեկ վանքը հիմնադրվել է 1166 թվականին, մի այգեշատ վայրում, որի համար ել ստացել է Այգեկ անունը: Այս վանքում 1206 թվականին հաստատվել է առակագիր Վարդանը, որտեղ և 1212 թվականին գրել է իր հրաշալի առակները: Վանքի անունով էլ նա կոչվել է Վարդան Այգեկցի:

17-րդ դարի պատմիչ Առաքելը ստացել է Գավրիժեցի մականունը, որովհետև ծնվել է Դավրեժ (Թավրիզ) քաղաքում: Հայ ժողովրդի մեծանուն զավակներից է 18-րդ դարի բանաստեղծ-երգիչ Սայաթ-Նովան: երգչի անունը Հարություն է, իսկ Սայաթ-Նովան մականուն է, որ որոշ բանասերների կարծիքով նշանակում է երգի արքա կամ երգի որսկան: Աոավել հավանական է բանաստեղծ, Հայկական խԱՀ ԳԱ թղթակից անդամ Վահագն Դավթյանի տեսակետը, ըստ որի Սայաթ-ը աշուղի ազգանվան՝ Սայադյանի կրճատված, մի փոքր հնչյունափոխված ձևն է, իսկ Նովան հնդեվրոպական նախալեզվի բառ է, որ նշանակում է նոր:

եթե հնագույն ժամանակներից մինչև 18-րդ դարի վերջը եղած հայկական մականունները փորձենք համակարգել, ապա կստանանք հետևյալ բնութագիրը