հասնում է մինչև հորս լայնաբերան մկրատը... խեղճ հայրս անդադար կրկնում էր յուր ազնվական ծագման մասին, ինչ որ լսել է Գևորգ վարժապետ խուբովյանից, պատմում էր խութովյան թառի ծագումն ու նշանակությունը, ասում էր, որ յուր նախնին եղել է Պռոշ թսւգավորը, որ նստել է Գառնիումը և շինել է Գեղարդա հոչակավոր վանքը, ասում էր՝ Պռոշ ռուսերեն թառով թարգմանվում է ղուբ (губа) և թե զուրով թառը քաղցրահնչյուն չլինելու համար Գեորգ վարժապետ բարվոք է համարել Պռոշյանց թառը վերածել խութովի կամ խութովյանցի>>:
Այնուհետև գրողը մեջբերում է իր տոհմածառի մասին Գևորգ վարժապետի հաղորդած տեղեկությունները և ավելացնում. «Հայտնի չէ՝ ինչ աղբյուրներից է քաղել Գևորգ վարժապետն յուր տեղեկագիրը, որ շատ ու շատ անհատներ Պռոշի սերնդից մոռացության են տրվել, բայց մեր ազգի Պռոշի սերնդից շարունակությունն անտարակուսելի է>>:
Արդ, ո՞վ է Պռոշ թագավորը, որին վիպասանը համարում է իր տոհմի նախնին: 13-րդ դարի բանաստեղծ խաչատուր Կեչառեցին գովերգել է միջնադարյան հայկական իշխանական տոհմի ներկայացուցիչ Վասակի որդու' Պռոշի (1223-84) շինարարական մեծագործություններն ու ռազմի դաշտերում ցուցաբերած սխրագործությունները: Պռոշի հովանավորությամբ են կառուցվել Գեղարդի վիմափոր տաճարները: Պռոշի դերն ու ծառայություններն այնքան մեծ են եղել խաղբակյանների իշխանության քաղաքական ու մշակութային կյանքում, որ նրա անունը ընդելուզվել է խաղբական տոհմանվանը՝ խաղբակյան-Պռոշյան, հաճախ էլ փոխարինել է նրան միայնակ՝ Պռոշյան, և դարձել իշխանական տոհմանուն:
Վիպասանը իր ազգանունը փոխարինել է հերոսազարմ այս Պռոշյան ազգանունով, լիովին համոզված, թե դրանով մոտենում է իր արմատներին: Ակզբում դա եղել է միայն ազգանվան ճշտում, վերահաստատում: Հետագայում է այն դարձել նաև գրական անուն:
Վիպասանը փոխել է նաև Հովհաննեսը, ընդունել առավել հայեցի ու թարեհնչյուն Պերճ անձնանունը և դարձել Պերճ Պռոշյան:
Ի հավելումն այս ամենի, ասենք, որ Պերճ Պոոշյանը իր որոշ հոդվածներ ստորագրել է այլևայլ ծածկանուններով: Այսպես, 1872 թվականին <<Մշակ» թերթում հանդէս է եկել «Նամակներ երևանից» հոդվածաշարով,