Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/68

Այս էջը սրբագրված է

пр ստորագրել է Պահլավունի ծածկանունով:

Մեծանուն վիպասան Րաֆֆին (Հակոբ Միրզայի Մելիք-Հակոբյան, 1835—88) չի ստուգաբանել իր գրական անունը: Ի՜նչ է նշանակում Րաֆֆի, ինչու է գրողն այդպիսի կեղծանուն ընտրել:

Րաֆֆի անունը կարելի է ստուգաբանել երկու կերպ: Առաջին: Րաֆֆին րաբբի բառի հնչյունափոխված ձևն է: Րաբբի բառի արմատը սեմական է և նախնական իմաստով նշանակել է մեծ, մեծավոր, տեր: Հետագայում բառի իմաստն ավելի է ընդարձակվել. այն է՝ րաբբի նշանակում է վարդապետ, ուսուցիչ, առաջնորդ: Րաբբի բառից են հայերենի մեջ հազարամյա արմատներ ձգած րարրուն, րաբունապետ, րաբունի րառերը, որոնք ունեն նույն իմաստը, ինչ րաբբին:

Դեռևս երիտասարդ տարիքում Հակոբ Մելիք-Հակոբյանը երազում եր դառնալ իր ժողովրդի գաղափարական առաջնորդը, ուսուցիչը, իր գրվածքներով բորբոքել արյունակիցների ազգային-ազատագրական զգացումները: Այս ամենի համար գրողն իրեն անվանել է Րաֆֆի (բաբբի բառի բարեհնչյուն ձևով), որ լիովին պատշաճում է նրա հոգեվոր կերտվածքին:

երկրորդ: Հայտնի է, որ 1852—56 թվականներին ապագա վիպասանը սովորել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում: Այդ տարիներին Րաֆֆի անունով իտալացի մի երգիչ հյուրախաղերի է եկել Թիֆլիս: Հնարավոր է, որ Հակոբ Մելիք-Հակոբյանը հրապուրվել է այդ երգչով և վերցրել նրա անունը:

Հայ անվանի վիպասան Մուրացանի (1854—1908) իսկական անունը Գրիգոր է, հայրանունը Աստվածատուր, ազգանունը Տեր-Հովհաննիսյան:

Մուրացանի գլուխգործոցը «Գևորգ Մարզպետունի» պատմավեպն է: Բայց մինչ այդ նա գրական ճանաչման է արժանացել «Ռուզան կամ Հայրենասեր օրիորդ» դրամայով: Այդ պիեսը նա գրել է Թիֆլիսում, 1881 թվականի դեկտեմբերին: Դա բախտավոր ստեղծագործություն եր: Դրաման ավարտելուց մի քանի օր անց, 1882 թվականի հունվարին մի կողմնակի անձի միջոցով Գրիգոր Տեր-Հովհաննիսյանը Մուրացան ծածկանունով այն հանձնում է թատերական հանձնաժողովին: Դրաման հավանության արժանանալուց հետո ել հեղինակը չի ցանկացել «հայտնվել» և անհայտ է մնացել մինչև ներկայացման գիշերը: Պիեսի հանդեպ, սակայն, սկսել են հետաքրքրություն ցուցաբերել մինչև բեմադրությունը: «Կավկազ» թերթը գրել է, թե «Ռուզանը» անհայտ