Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/69

Այս էջը սրբագրված է

հեղինակի գործ է, հեղինակ, որն իր անունը համեստորեն ծածկում է հասարակությունից: Ապա թերթն ավելացնում է, որ նա մի հասարակ գործակատար է: Հենց առաջին ներկայացումը մեծ հաջողություն է ունեցել: Յուրաքանչյուր գործողությունից հետո թեմ են կանչել երիտասարդ հեղինակին:

«Ռուզան» դրամայի այդ բեմադրությամբ էլ նոր-նոր գրչափորձեր անող հեղինակը միանգամից ճանաչված գրողի անուն է հանել և Գրիգոր Տեր-Հովհաննիսյանը դարձել է Մուրացան:

Բայց ինչու է գրողն այդ անունն ընտրել, ինչ է նշանակում Մուրացան: Հին Հայաստանում նախարարական մի տոհմ է եղել Մուրացյան, Մարացյան կամ Մուրացան անունով: Մովսես խորենացին հավաստում է, որ Երվանդ Վերջինի դեմ Արտաշես Առաջինի պայքարի ժամանակ Մուրացան տոհմի նահապետ Արգամը (Արգավան) լքում է Երվանդին և իր զորքով անցնում Արտաշեսի կողմը: Հետագայում Արտաշես արքան, նրան շնորհում է երկրորդական գահ: Այս տոհմը ընդարձակ կալվածքներ է ունեցել Երասխի գետահովտում, Նախճավանում, Մարաց կողմերում:

Ահա այս Մուրացան տոհմի անունն էլ Գրիգոր Տեր-Հովհաննիսյանը դարձրել է իր գրական մականունը: Վիպասանը բնիկ շուշեցի էր և Մուրացան տոհմի հետ ազգակցական ոչ մի կապ չուներ: <<Ռուզան» դրաման գրելու ժամանակ նա սկսել էր հրապուրվել հայ ժողովրդի պատմությամբ, նրան պարզապես դուր էր եկել Մուրացան տոհմանունը, որը և դարձավ գրողի մականունը:

Մեծանուն բանաստեղծ Վահան Սուքիասի Տերյանը (Տեր Գրիգորյան) սկզբում ստորագրել է Վահան Տեր-Գրիգորյան կամ կրճատ՝ Վահան Տ. Գր.: Ուսանողական տարիներին կրել է Շվին, Վոլո և ուրիշ կեղծանուններ: 1907 թվականի վերջե- րից ստորագրել է Տերյան: 1910 թվականի մայիսի 10-ին ոլակ խանզադյանին գրած նամակում կատակով ստորագրել է Վահանուս Տերյանուս:

Հայոց մեծերից մեկի՝ Սիամանթոյի (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան, 1878—1915, Մեծ եղեռնի զոհ) գրական մականվան մասին: Բանաստեղծը ծընվել է Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքում, օգոստոսի 15-ին, որը կիրակի էր, Աստվածածնի օրը, և քանի որ ծնողների անդրանիկ զավակն էր, մկրտվում է Աստվածատուր (Ասատուր) անունով: Հետագայում բանաստեղծը հրաժարվում է Աստվածատուրից և իրեն կոչում Ատոմ: Սիամանթո գրական անունն Ատոմն ստսացել