Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/70

Այս էջը սրբագրված է

նում է Ակնի Ներսեսյան դպրոցում սովորելու տարիներին: Այս դպրոցում տեսչի պաշտոն էր վարում նշանավոր բանահավաք Գարեգին Սրվանձտյանը: Վերջինիս հավաքած բանահյուսացան նյութերի մեջ եղել է մի պոեմ «Սարե Սիփանե» կամ «Սիամանդոն և Խըջե-Ջարե» վերնագրով: Այդ պոեմի հերոսների անունների նմանությամբ Սրվանձտյանը փաղաքուշ անուններ է տալիս սաներին՝ Ատոմին կոչում է Սիամանթո, իսկ Ատոմի քրոջը՝ Արմենուհուն՝ Խջեզարե:

Բանաստեղծ, քննադատ ու տեսարան Տիրան Գասպարի Չըրաքյանի (1875—1921) գրական անունը Ինտրա է: Այս ծածկանունը Տիրան անվան ձևափոխված ձևն է:

Նար-Դոս գրական անունն ունի այսպիսի պատմություն: Նարդոսը մեղրատու ծաղիկ է, որ աճում է նաև Անդրկովկասում: Մի անգամ վիպասանի բրդավաճառ հայրը հիվանդանում է: Տատի խորհրդով գորգավաճառը նարդոսից պատրաստած հյութ է խմում և ապաքինվում: Դա զարմացնում է փոքրիկ Միքայել Հովհաննիսյանին, և նա սկսում է արտակարգ սեր տածել նարդոս ծաղկի հանդեպ: հետագայում այդ ծաղկի անունը նա դարձնում է իր գրական անունը: Վիպասանը ծաղկի անունը բաժանել է երկու մասի և դրանք միացրել միության գծիկով: Երազում էր երկու տղա ունենալ, մեկի անունը դնել Նար, մյուսինը՝ Դոս: Իր այս երազանքն իրականանալուց հետո նա պետք է դեն գցեր միության գծիկը և իր անունը գրեր այնպես, ինչպես ծաղկի անունն է գրվում: Բայց գրողն ունեցավ միայն մի տղա (երգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նար Հտվհաննիսյան) և միության գծիկով երկատված անունը ժառանգություն թողեց ընթերցողներին։

Իսկ ինչպես է բանաստեղծ Եղիշե Աբգարի Սողոմոնյանը ընտրել Չարենց գրական անունը: Տարածված երկու տեսակետի մասին էլ պատմել է ինքը՝ բանաստեղծը: Առաջինը գրի է առել Գուրգեն Մահարին. «Դեռ Դարսում մի քանի ստիխ տպեցի Սողոմոնյան ազգանունով: Մի բժիշկ եկավ մեր քաղաքը, տուն վարձեց, դռան վրա կպցրեց «Բժիշկ Չարենց, ներքին հիվանդություններ»: «Չարենց»-ը հավանեցի ու վերցրի: Ես մի օր կանմահացնեմ բժշկին էլ, իր ազգանունն էլ»:

Երկրորդի մասին նա հայտնել է իր մտերիմ ընկերոջը՝ Վիվանին: Դա պատահել է այսպես: «Երեք երգ տխրադալուկ աղջկան» խորագրով առաջին գիրքը տպարանում էր, երբ բանաստեղծի ձեռքն է ընկնում Պուշկինի