Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/71

Այս էջը սրբագրված է

բանաստեղծությունների գիրքը: Պատահմամբ բացված էջի վրա նրա աչքին է ընկնում «Անչար» բանաստեղծությունը: Եղիշեն Անչարը դարձնում է Չարենց և այդ անունով էլ մտնում գրական ասպարեզ:

Ակսել Բակունցի (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) տոհմական մականունը Բեգունց էր, որի նմանությամբ էլ գրողը ստեղծել է իր Բակունց գրական անունը: Երբ ծնվում է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերներն ընծաներ են ուղարկում, հետն էլ խնդրում, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի՝ Ալեքսանդրապոլի (այժմ՝ Լենինական): Գրողի հայրն այդպես էլ անում է: Սակայն Ալեքսանդր անձնանունը կեսճանապարհին է մնում: Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բ. Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերները Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանուեր:

Հովհաննես Շիրազը (Օնիկ Թադևոսի Կարապետյան) իր գրական անվան մասին գրել է. «Շիրազ անունն ինձ տվել է Ատրպետը: 1935-ին լույս տեսավ անդրանիկ ժողովածուս «Գարնանամուտը», Վահրամ ալազանի խմբագրությամբ, որին երախտապարտ եմ: Գրքիս ճակատին արդեն առոք-փառոք թառել էր Հովհաննես Շիրազ անունը: Ատրպետն ասում էր, որ այս պատանու բանաստեղծությունները վարդաբույր են, թարմ ու ցողապատ, ինչպես Շիրազի վարդերը: Այդպես էլ կընքվեցի Շիրազ: Ընթերցողներս կշտամբում են հաճախ՝ գրել ես «Մեր մարդկանց անունները», բայց ինքդ պարսկական անուն ես վերցրել: Նույնիսկ սփյուռքահայ մի թերթ առաջարկել է այսուհետև կոչվել Հովհաննես Շիրակ, քանի որ Շիրակի ծնունդ եմ: Ուշ է, կարծում եմ, անվանափոխվելը»:

Հետաքրքիր սկզբունքով է գրական մականուն ընտրել սփյուռքահայ անվանի գրող Համաստեղը (համբարձում Հովհաննեսի Կելենյան, 1895-1966): Համաստեղծ անունը կազմված է իր (ՀԱՄբարձում) և իր երկու եղբայրների (ԱՍՏուր, ԵՂիա) անունների առաջին վանկերից:

Մեր ժամանակներում հայ գրողներից շատերն ունեն դիպուկ մականուններ: Հնում մականուններն էին ազգանուններ դառնում, այժմ ազգանուններից են արտածում գրական անուններ: Այսպես, Կարապետյան ազգանունը