Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/72

Այս էջը սրբագրված է

Կարայան և Կարենց մականունները, Խաչատրյանից՝ Խաչունց և այլն:

Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան, Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան. Դառն ցավերը մարդու վրա չեն մնա երկար, Որպես հաճախորդ շարվեշարան, կուգան ու կերթան: Ջիվանի

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՐԱՏԱԼԻ

Նախանձն է չարիքի սկիզբը:

եղնիկ Կողբացի

Ոչ կարծիքներով եմ վեր թռել, ոչ էլ լուրերից եմ արթնացել:

եղիշե

Փիլիսոփայությունը սեր է դեպի իմաստությունը:

Դավիթ Անհաղթ

ՊԱՏԱՆԻ ՋՎԱՐՃԱԽՈՍԸ

Ամեն մարդու մեջ էլ զվարճախոսելու շնորհք կա: Տարբերությունն այն է, որ մեկն ավելի է օժտված լինում, մյուսը քիչ: Ոմանք վախից ու ամաչելուց կուլ են տալիս իրենց սրամտությունները: Այդ պատճառով էլ հին հայկական առածն ասում է. «Առանց համարձակութեյան զվարճախոս չես դառնա»: Բայց չկարծեք, թե զվարճախոսությունը մեծերի մենաշնորհն է: Մարդն սկսում է զվարճախոսել երեք-չորս տարեկանից: Ափսոս որ ոչ ոք գրի չի առնում փոքրերի զվարճախոսությունները:

Հիմա պատմենք մի աղայի մասին, որի անունը Ջան է: Նա ապրել է մեզնից 150 տարի առաջ, Վան քաղաքում: Ջանի կենսագրությունը չի պահպանվել, նուլնիսկ ազգանունը հայտնի չէ: Պատանի հասակում նա զվարճախոսի անուն է հանել: Հետո չգիտենք, թե ինչ եղավ նրան: Սրամտությունները, որ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությունը, Ջանն արել է ալն ժամանակ, երբ 15—16 տերեկան էր:

1. ՊՃՆԱՄՈԼԸ ՎԱՆ ՉՄՏԱՎ

Մի պճնամոլ երզնկացի բոլորի ուշադրությունն արժանանալու համար սիրում է իր գանգուր մազերը ամեն օր հարդարել նոր ձևով: Լսելով, որ Վանում մի վարսահարդար մազերը խոպոպելու նոր ձև է հնարել, այս պճնամոլը վեր է կենում և Երզնկալից գալիս, հասնում է Վան: Քաղաքի մուտքի մոտ հանդիպում է Զանին և հարցնում.

— էլ, տղա, չե՞ս կարող ասել, թե ձեր քաղաքում ով է խոպոպ