Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/73

Այս էջը սրբագրված է

սարքում: Ջանը ոտից գլուխ չափում է պճնամոլին ու ասում.

— Քեռի ջան, ավելի լավ է քեզ մի խորհուրդ տամ, քան հարցիդ պատասխանեմ: Տարեց վանեցիներին այդպիսի հարց չտաս: Նրանք քո վզակոթին կտան՝ կարծելով, թե իրենց աքլորի տեղ ես դնում:

Պճնամոլը կանգ է առնում, մի պահ խորհում և, Վան չմտած, շուռ գաւիս ու թռնում է տունդարձի ճամփան:

2. ՈՎ ԻՆՉՊԵՍ է ՑԱՏԿՈՒՄ

— Այս տարվա գարունը գարնան նման չէր, — ասացին մեծերը: Ջանը շարունակեց. — Հա, տարին շտապեց ու գարունը կռնատակին առած փետրվարից մինչև հունիս մի ցատկ արեց: Մեր թաղի քահանայի օրն է ընկել: Հենց որ եկեղեցու գանձատուփը լցվում է՝ իսկույն թևի տակ է առնում ու տուն հասնում մի քանի ոստյունով:

3. ԾՈՒՅԼԻ ԶԵՌՔԻՑ ԲԱՆ ՉԵՆ ՎԵՐՑՆԻ

Տեսնելով, որ Ջանը քնի մեջ անկապ-անկապ բաներ է խոսում մայրը բոթում և արթնացնում է նրան — Ուշքի եկ, տղաս, — ասում է մայրը: — Այդ ո՞մ հետ էիր վիճում: — Երազում մեր հարևան Թաթոսն էր կպել ինձ: — Աքդ ծույլն թնչ էր ուզում քեզնից: — Մի տոպրակ ոսկի էր տալիս՝ չէի վերցնում: — Ինչո՞ւ: — Ինչպե՞ս թե ինչու, մայրիկ: Երազում լինի, թե արթմնի՝ եթե ծույլի ձեռքից բան վերցնես՝ ինքդ է ծույլ կդառնաս: Ավելի լավ է մարդ ոսկի չունենա, բայց աշխատասեր մնա, քան ոսկի ձեռք բերի և ծույլի ու անբանի անուն հանի:

4. ԱՄԵՆԱՀԱՄԵՂ ՁՈՒԿԸ

Ջանին հարցրին. — Ո՞րն է աշխար հի ամենահամեղ ձուկը: — Վանա տառեխը: — Բայց ասում են ուրիշ տեղերում ավելի համեղ ձկներ կան: — Նրանցից ոչ մեկը մեր տառեխին չի հասնի: — Ինչո՞ւ: — Ամենաքաղցրը քո ամենօրյա կերածն է և ոչ թե ականջիդ ընկած, բայց քիմքիդ չհասած համն այն ձկների, որոնք իրենց համար լողում են հեռավոր ջրերում, — իր խոսքն ավարտեց Ջանը:

5. ԻՆՉՊԵՍ ՎԵՐՋ ՏԱԼ ՇԱՏԱԽՈՍՈՒԹՅԱՆԸ

Մի մարդ գալիս է Ջանի մոտ և ասում.