Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/74

Այս էջը սրբագրված է

— Լսել եմ, որ դու շատ խելոք ես, դրա համար էլ եկել եմ քեզ մոտ, որ մի խորհուրդ տաս: Հա, ինչ էի ասում: Կինս շատախոս է: Քիչ է մնում, թե նրա շատախոսությունից խենթանամ: Առավոտից մինչև երեկո խոսում է, մի բան էլ որ ասում ես՝ ավելի է ոգևորվում: — Մի արձագանքիր նրան, — պատասխանեց Ջանը և ավելացրեց, — ձևացրու թե խոզ ու համր ես: — Իսկ եթե շարունակի խոսել: — Չի շարունակի: Առանց աղունի ոչ մի ջրաղացքար երկար չի պտտվում:

Ճաք է տվել ապակին — Դրսից դեռ չի երևում, ճաք է տվել իմ հոգին — Դրսից դեռ չի եր հում:

Սիլվա Կապուտիկյան

Դու խելոք, հաշվով վաճառական ես, Մլուլք, փող ու ապրանք, կասեն շատ ունես — Բայց թե փողեդ շահ չունի Հայաստան, Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան:

Ռափայել Պատկանյան

Սանձել է ուզում հողմերին Այս... ողորմելին:

եղիշե Չարենց

Քուն թե արթուն՝ օրիս շատը երազ եղավ, անցկացավ, երազն էի նուրբ ու խաբուսիկ, վըռազ եղավ, անցկացավ. Վըռազ անցան, երազ, մուրազ, ու չհասա ոչ մեկին, Կյանքս թեթև տանուլ տված գրազ եղավ, անցկացավ:

Հովհաննես Թումանյան