կանին (պաշտոնական բացումը 1956-ին), Երևանի աստղադիտարանի հիման վրա: Գտնվում է Արագած լեռան հարավային լանջին, Բյուրական գյուղի մոտ, ծովի մակերևույթից մոտ 1500 մետր բարձրության վրա: ԽՍՀՄ աստղագիտական խոշոր կենտրոններից է: Հիմնադրման օրից մինչև 1988 թվականը նրա անփոփոխ դիրեկտորն էր ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը:Գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են Գալակտիկայի և նրա բաղադրիչների (աստղակույտեր,աստղասփյուռներ, միջաստղային կլանող նյութ) կառուցվածքը,անկայուն աստղերի և միգամածությունների սպեկտրալուսաչափական, գունաչափական և բևեռաչափական հետազոտությունները, ռադիոաստղագիտությունը, աստղային կոսմոգոնիան, գերխիտ աստղային գոյաձևերի տեսությունը և ճառագայթման տեղափոխման տեսությունը: Դրանց համապատասխան Բյուրականի աստղադիտարանում ստեղծվել են բաժիններ (հետագայում՝ խմբեր), իսկ մեծ աստղադիտակների, աստղագիտական դիտումների մշակման և մեթոդական հարցերի գծով առանձին լաբորատորիաներ:Նոր գործիքների և դրանց օժանդակ սարքերի ստեղծմամբ զբաղվում է Բյուրականի աստղաբյուրականի աստղադիտարանի 2,6 մ տրամագծով աստղադիտակի աշտարակը դիտարանի հատուկ կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրոն: Հիմնական դիտողական գործիքներն են 2,6 մետր տրամագծով դասական աստղադիտակը (խոշորագույններից մեկը Եվրոպայում)՝ սպեկտրային և լուսաչափական լուսաընդունիչներով, 1 մետր տրամագծով մուտքի բացվածքով և նույն չափի օբյեկտիվային պրիզմաներ ունեցող Շմիդի դիտակը (խոշորագույնը ԽՍՀՄ-ում), 53 սանտիմետր տրամագծով Շմիդի դիտակը, 50 սանտիմետր և 40 սանտիմետր տրամագծերով դիտակները էլեկտրալուսաչափական և բևեռաչափական սարքերով:Բյուրականի աստղադիտարանում կատարված հետազոտությունների արդյունքներից են, մասնավորապես, աստղասփյուռների հայտնագործումը (1947),աստղերի էվոլյուցիոն վաղ փու- լերի համար անկայունության
Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/76
Այս էջը սրբագրված է