Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/8

Այս էջը սրբագրված է

արդյունք է հայկական ժողովրդական հին առածներից մեկը. «Նոր տարին հաց չեն փոխ առնում»: Ժամանակին այդ բառերն ընկալել են այսպես. Նոր տարվա սեղանին քո աճեցրած ցորենից թխած հացը պիտի դնես:

Հայկական հնագույն առածներից մեկն էլ ասում է. «Առանց գինու Նոր տարին կգա, առանց նգածաղիկի կուշանա»: Հնում նգածաղիկը եղել է ամենահռչակված հայկական համեմունքը: Ախորժաբեր այդ ծաղիկը աճում էր Մասիսի լանջերին, այն քաղում և չորացնում էին Մասյացոտն ու Ճակատք գավառների հայերը և տարածում ամբողջ Հայաստանով մեկ: Եվ հայը, որ գավառում էլ ապրելիս լիներ, Նոր տարում ըմբոշխնում էր սքանչելի նգածաղիկը: Այդ սովորության մեջ էլ ազգային միասնության խորք կար: Նգածաղիկը բոլոր հայերին կապում էր Մասիսի հետ, ողջ հայ ժողովուրդն իրեն կապված էր զգում Մասիսին, Միջնաշխարհին, այսինքն' հայրենիքի սրտին:

18-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տոմարով հունվարի 1-ը ընդունվեց որպես Նոր տարվա սկիզբ: Բայց մինչ այդ Հայաստանի տարբեր վայրերում և հայկական տարբեր գաղթավայրերում հայերն արդեն սկսել էին Նոր տարին նշել հունվարի 1-ին: Մենք փորձում ենք հայկական դիմագիծ տալ այդ տոնին, այն զուգել մեր հնամենի Նավասարդյան տոնի պաճուճանքներով, աշխատում ենք պահպանել բոլոր այն սննդատեսակներն ու ըմպելիքները, որոնք օգտագործել են մեր նախնիները ազգային Նոր տարին նշելիս: Հունվարի 1-ի ուտելիքների մեջ մտնում են Ն տառով սկսվող մի քանի սննդամթերք. նգածաղիկ, նուռ, նաշիհ ալյուրից թխված հաց, նուշ և այլն: Ասենք, որ որպես տոնական կոչվող ուտելիք են ընտրել Ն սկզբնատառով, որպեսզի հարմարեցնեն տարվա անվանը Նոր տարի, Նավասարդ:


ՀԱՅԿԱԿԱՆ ԽՐԱՏԱՆԻ

Դժբախտաբար մեր ազգին մեջ շատերու բարձրանալուն գաղտնիքը բնական օրենքով միայն կլուծվի. ծանրերը միշտ գետնաքարշ կմնան ու թեթևները վեր կելլեն:

Հակոբ Պարոնյան


Ազգային դպրոցները «ազգային ոգու» հենարաններից ամենաուժեղն են:

Ալեքսանդր Մյանսիկյան

Վաղվա օրը այսօրվա սխալներն է ուղղում:

Ներսես ԱկիՆան

Անկարելի է գտնել աշխարհ մը և ազգ մը, որ համեմատվի հայուն և յուր երկրին, որ այնքան ավեր, մահ, սուր, ուրացություն,