ընկերություն ստեղծել և հավաքված գումարը հանձնել նրա տնօրինությանը: Սակայն կառավարությունը չի ընդառաջում գրողին: 1896 թվականի դեկտեմբերի 11-ին Կովկասի Հայոց բարեգործական ընկերությունը դիմում Է Շահազիզին և առաջարկում, որ այդ գումարը հանձնըվի բարեգործական ընկերությանը նույն նպատակով օգտագործելու պայմանով: Շահազիզը,որ սկզբունքորեն դեմ չէր այդ առաջարկին, նրա գործադրությունը հետաձգում է մի տարով՝ հուսալով, որ այդ ժամանակամիջոցում Մոսկվայում կստեղծվի գումարը տնօրինող գրական մի ընկերություն: Սակայն ոչինչ չի ստացվում, և Շահազիզը 1898-ի փետրվարի 1Օ-ին իր համաձայնությունն է տալիս Կովկասի Հայոց բարեգործական ընկերությանը և իր մոտ եղած գումարին, որ տոկոսներով հասել էր 7949 ռուբլու, ավելացնում է 51 ռուբլի ու կլորացրած 8 հազար ռուբլու դրամագլուխը ուղարկում Թիֆլիս: Մի քանի ամիս հետո Շահազիզը նորից է մտմըտում և հաշվի առնելով, որ 1897-ին այդ դրամագլուխը իզուր պահել է իր տանը, որոշում է նրա մի տարվա տոկոսը, որ կազմում էր 350 ռուբլի, ևս ուղարկել Թիֆլիս: Բարեգործական ընկերությունը ի պատիվ հոբելյարի որոշում է ֆոնդը կոչել Սմբատ Շահազիզի անունով: Սակայն բանաստեղծը հրաժարվում է այդ պատվից և խնդրում, որ այն անվանվի «Աբովյան-Նազարյան» գրական ֆոնդ: Ս. Շահազիզի ցանկությունը կատարվում է:1899-ից էլ հայ գրողներն սկսում են օգտվել ադ ֆոնդից: Այդ մըրցանակի համար նախատեսված դրամագլուխը հաստատուն պահելու համար արվում են նոր նվիրատվություններ: Հետագայում՝ Սմբատ Շահազիզի մահից(1907) հետո, նրա կտակի համաձայն, բանաստեղծի զավակները «Աբովյան-Նազարյան» ֆոնդին են հանձնում ևս 10 հազար ռուբլի:
Իր ունեցած կարողությունների մեծ մասը գրական մըրցանակների է հատկացրել նա հայագետ Մկրտիչ էմինը: Նրա կտակած միջոցներով է տպագըր-վել «էմինյան ազգագրական ժողովածուն» (9 հատոր): էմինը որոշակի մի գումար է կտակել Վենետիկի Մխիթարյան միաբանությանը գրական զանազան գործեր տպագրելու նպատակով: Սակայն էմինի կտակի մեջ ամենահուզիչն ու ինքնատիպը Ե կետն է, ըստ որի, էմինը 200 ռուբլի է հատկացնում Թիֆլիսում ապրող Հովհ. Ախվերդյանին, որը պետք է այդ գումարով Գ. Ախվերդյանի գերեզմանը զարդարեր ծաղիկներով: