Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/82

Այս էջը սրբագրված է

իշխանության առաջին տարիներին գրական մրցանակների համար շարունակել են գումարներ տրամադրել մասնավոր անձինք: Արևմտահայ գրող Տիգրան Կամսարականը, ողջունելով Հայաստանում խորհրդային իշխանության հաղթանակը, ձգտում է իր մասնակցությունը բերել երկրում ծավալված սոցիալիստական շինարարությանը: 1924 թվականի հոկտեմբերի 25-ին Կամսարականը պայմանագիր է կնքում խորհրդային Հայաստանի կառավարության հետ և նրա տնօրինությանը հանձնում երկու հազար անգլիական ոսկի: Դրանով ՀխԱՀ լուսժողկոմատը ամեն տարի մրցանակաբաշխություն է հայտարարել և գրական երկերի համար միջոցներ տրամադրել հայ հեղինակներին: Տիգրան Կամսարականի մրցանակի հանձնաժողովի մեջ մտնում էին Մամիկոն Գևորգյանը, Ցոլակ խանզադյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Սիմեոն Հակոբյանը, Հայկ Դյուլիքև-խյանը: 1925-ին ներկայացված 8 գործերից ոչ մեկին մրցանակ չի տրվել: Մրցանակ չի տրվել նաև 1928-ին ներկայացված 12 գործերից որև է մեկին: հետագայում այդ մրցանակին արժանացել են Դերենիկ Դեմիրճյանը «Ծանոթներ» պատմվածքի համար, Ստեփան Զորյանը' «Գրադարանի աղջիկը» վիպակի համար, Արաքսը «Նարգո» և «Ալվանը» պատմվածքների համար, Ակսել Բակունցը՝ «Իվան Բեյ» և «Օրանժիա» պատմվածքների, Վահրամ Ալազանը՝ «Դասալիքը» վիպակի և Վաղարշակ Նորենցը «Բանաստեղծություններ» ժողովածուի համար:


1935 թվականի օգոստոսի 1 -ին ՀխԱՀ ժողկոմխորհը հայտարարում է «լավագույն արձակ և չափածո նոր երկերի խորհրդային Հայաստանի 15-րդ տարեդարձի անվան մրցանակաբաշխություն»: Նույն թվականի դեկտեմբերին երկրորդ կարգի մըրցանակի են արժանանում Դերենիկ Դեմիրճյանի «Ընկերներ» պատմվածքը, Հովհաննես Շիրազի «Արևի երկիրը», Հռիփսիմե Պողոսյանի «Մայրական» պոեմները: Երրորդ կարգի մրցանակի են արժանանում արձակից Ս.Տեր-Գրիգորյանի «Հիսնամյա կըռիվը» վեպը և Լյուսի Թարգյուլի «Հսկաների շարքում» վեպը:


1938-ին ՀԽԱՀ Ժողկոմխորհին կից արվեստի գործերի վարչության հայտարարած լավագույն պիեսների մրցանակաբաշխության ժամանակ երկրորդ կարգի մրցանակի են արժանացնում Արմեն Գուլակյանի «Անմոռանալին» («Սուրեն Սպանդարյան») և Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի» պիեսները (յուրաքանչյուրին' 7000-ական ռուբլի): Երրորդ կարգի մրցանակ