Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/85

Այս էջը սրբագրված է

ները (օրինակ, հայկական հազարավոր քաղցրանուն տեղա¬ժնուններ): Միաժամանակ հայերենն այսօր դասական մակարդակի հասած մեծազոր լեզու է:

Ավետիս Սանջյան (Ամերիկահայ հայագետ)

Հայերենը որպես խոսակցական լեզու, որպես հաղորդակցման միջոց կատարյալ է եղել ի սկզբանե: Իբրև դրական լեզու նա մրցել է հունարենի ու լատիներենի հետ: Հայերենով ստեղծվել են թարգմանական, իմաստասիրական, արտասանական, պատմական, քերականական երկեր, որոնք դասվում են գրավոր հնագույն խոսքի համաշարհային հուշարձանների շարքը: Հայերենը պահպանել է հնդեվրոպական լեզվի նախնական բառապաշարի շատ շերտեր, ինչպես և ավելի վաղնջական լեզուների հիմնահետքեր: Օրինակ, հին իրաներենից անհետացած շատ բառեր պահպանվել են միայն հայերենում:

Ջանկարլո Բոլոնեզի (իտալացի հայագետ)

ՀԱՅԸ

Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք հայիդ: Որքան տարօրինակ, հանելուկային արարած: Որքան խաբուսիկ: Երևույթը, ոչ ինքը, բայց ի՞նչ է ինքը, իր նկարագիրը:

Զուր աշխատանք, որոնում ես իր ինքնությունը և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ է: Անհանգիստ դեմք ունի, չի թողնում՝ նկարես: Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է: Թվով ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը: Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենից համառ կառչեց նրան: Որքան անհույս է թվում իր ապագան, բայց որքան հուսացող է նա: Ասենք իր կյանքում երկու բան բնավ չտեսավ, մեկ՝ բախտ, մեկ էլ հուսահատություն: Ինչպես ճանաչես նրան, ինչպես չափես: Իր չափը չափազանց է. զարմանալի հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է: Ապա նայիր՝ սա է հայը, այս չարչին, այս բուրժուան, արարածներից ամենագծուծը և անասուններից ամենակուշտը: Կարող է սա չափել աշխարհիս բարձր բաները իր գրվածքով և արշինով: Հանրօգուտ գործի և ոչ մեկ գրոշ: Բայց մի օր էլ տեսար՝ մեռավ ու ողջ կարողությունը կտակեց հասարակության: Դե, գնա իմացիր՝ ինչ մարգ էր:

Տեսե՞լ եք նրա բնակարանը, խլուրդի ծակուռ: Բայց անցիր նրա երկիրը, — ինչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր: Հավատալ