Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/89

Այս էջը սրբագրված է

լույս տեսած հայերեն գրքերը մեծ տպաքանակներ չեն ունեցել: Այդ թիվը Վենետիկում ու Վիեննայում տատանվել է 300-ից 2000-ի միջև: Համարյա նույնն էր նաև նախահեղափոխական շրջանի հայ տպագրության մյուս կենտրոններում՝ Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Մոսկվայում: Սփյուռքում էլ հայերեն գրքի միջին տպաքանակը չի անցնում 500-ից: Նախահեղափոխական շրջանում բացառիկ դեպքեր են եղել, երբ որևէ հայերեն գիրք տպագրվում էր 5 հազար կամ ավելի տպաքանակով: Ցուցադրական է Րաֆֆու երկերի տպաքանակը նախահեղափոխական շրջանում և խորհրդային իշխանության տարիներին: Նրա կենդանության օրոք լույս են տեսել.

«Փունջ» գրքի՝ առաջին հատորը լույս է տեսել 1874 թվականին, 1500 տպաքանակով:

«Փունջ գրքի՝ Բ հատորը նույն տարում, 1500 տպաքանակով:

«խենթը» վեպը՝ 1880-ին, 1200 տպաքանակով:

«Դավիթ Բեկ» գրքի առաջին հատորը՝ 1881-ին, 1 200 տպա֊ քանակով:

«Դավիթ Բեկ» գրքի Բ հատորը՝ 1 882-ին, 1 200 տպաքանակով:

«խամսայի մելիքությունները» գիրքը՝ 1882-ին, 1200 տպաքանակով:

«Ոսկի աքաղաղ» գիրքը՝ 1882-ին, 1200 տպաքանակով:

«Ղարաբաղի աստղագետը» գիրքը՝ 1882-ին, 1200 տպաքանակով:

«Կայծեր» գրքի առաջին հատորը՝ 1883-ին, 1200 տպաքանակով:

«խաչագողի հիշատակարանը» գրքի Ա և Բ մասերը մեկ գրքով՝ 1883-ին, 1200 տպաքանակով:

«խաչագողի հիշատակարանը» գրքի Գ և Դ մասերը մեկ գրքով՝ 1883-ին, 1200 տպաքանակով:

«Ջալալեդդին» գիրքը՝ 1884-ին, 2000 տպաքանակով:

«Կայենի կտակը» գիրքը՝ 1884-ին, 1200 տպաքանակով:

«Պսակ» ժողովածուն 1884-ին, 1200 տպսւքանակով:

«Կայծեր» գրքի Բ հատորը՝ 1887-ին, 1200 տպաքանակով:

«Սամվել» վեպի Ա, Բ և Գ հատորները՝ 1 888-ին, 1800 տպաքանակով:

Այսպիսով, Րաֆֆին իր կենդանության օրոք հրատարակել է 11 անուն գիրք՝ 16 հատորով և 21 հազար 200 տպաքանակով: Այդ գրքերից երկուսը թարգմանություններ են, ինը՝ ինքնուրույն գործեր: 14 տարվա ընթացքում Րաֆֆու գործերից միջին հաշվով տարեկան լույս է տեսել 1500 գիրք: Բայց չկարծեք, թե լույս տեսած գրքերն անմիջապես սպառվում էին: Միջին հաշվով