Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/90

Այս էջը սրբագրված է

Րաֆֆու գրքերից սպառվում էին տարեկան 120—200 օրինակ: 1903 թվականին «Ղավիթ Բեկ» վեպը լույս է տեսել 2400 օրինակ, որը սպառվել է 12 տարում: «Սամվել» վեպը տպագրվելուց հետո սպառվել է 10 տարում:

խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում Րաֆֆու երկերը լույս են տեսել 65 անգամ՝ 2 միլիոն 326 հազար տպաքանակով:

Խորհրդային Հայաստանում տպագրված 55 հազար անուն հայերեն գիրքը վիթխարի հարստություն է: Հայաստանում մեծ տպաքանակներով մի քանի անգամ տպագրվել են մարքսիզմլենինիզմի կլասիկների գործերը: Մեծ բաժին է կազմում հայ ինքնուրույն և թարգմանական գրականությունը: Անցած տարիներին մի քանի անգամ լույս են տեսել Կորյունի, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Սեբեոսի, Ղևոնդ Պատմագրի, Մեսրոպ Մաշտոցի, Եզնիկ Կողբացու, Ղավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու, Թովմաս Արծրունու, Արիստակես Լաստիվերցու, Մատթեոս Ուռհայեցու, Կիրակոս Ղանձակեցու, Ստեփանոս Օրբելյանի և ուրիշ պատմիչների, պատմագիրների ու գիտնականների երկերը: Տասնյակ և հարյուր հազար տպաքանակներով լույս են տեսել Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Սայաթ-Նովայի, խաչատուր Աբովյանի, Միքայել Նալբանդյանի, Պերճ Պռոշյանի, Մուրացանի, Ղազարոս Աղայանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ռափայել Պատկանյանի, Հակոբ Պարոնյանի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Պետրոս Ղուրյանի, Ծերենցի, Միսաք Մեծարենցի, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Երվանդ Օտյանի, Տիգրան Չյոկյուրյանի երկերը: Երեք տարի առաջ ավարտվեց մեծանուն հայագետ ու գրականագետ Մանուկ Աբեղյանի երկերի 8 հատորյակի ակագեմիական հրատարակությունը: Աբեղյանական մեծադիր հատորներից յուրաքանչյուրը լույս է տեսել 7 հազար տպաքանակով: Վախթանգ Անանյանի հրատարակած երկերի ընդհանուր տպաքանակը անցնում է կես միլիոնի: Ատրպետի «Տըժվըժիկը» լույս է տեսել մի քանի անգամ, համարյա 100 հազար տպաքանակով: ՀԽՍՀ. ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը լույս է ընծայել Ակսել Բակունցի երկերի չորս-հատորյակը՝ յուրաքանչյուր 20 հազար տպաքանակով: Վաղամեռիկ գրող, տաղանդավոր արձակագիր Մուշեղ Գալշոյանի միայն «Մարութա սարի ամպերը» գիրքը 1980 թվականին լույս է տեսել 25 հազար տպաքանակով: խաչիկ Ղաշտենցի «Ռանչպարների