դժվար է լինում ձեռք բերել այն գրքից, որը լույս է տեսել 100 հազար տպաքանակով:
Գրքասեր է հայ ժողովուրդը, գրքի հանդեպ շարունակում է տածել հնամյա պաշտամունքը: 100 հազար գիրքը միայն Երեվանում սպառվում է մի քանի ժամում: 1962 թվականին ամերիկյան նշանավոր նկարիչ ու հասարակական գործիչ Ռոքուել Քենտը տեսնելով, թե երևանի կենտրոնական գրախանութում երևանցիներն ինչպես են գնում նոր լույս տեսած գրքերը, ասաց. «Հայերի գրքասիրությունը չափ ու սահման չունի: Խորհրդային Հայաստանի մեծագույն հրաշալիքներից մեկն էլ սա է»:
Մեր արևները պահած մեկուսի՝ Անհաղորդ եղանք ճշմարիտ լույսի:
Մեր երազները մնացին անկյանք, Մեր կյանքը ծափ էր, իսկ ծափը՝ պատրանք:
Թե մեզ խտրեցինք և թե օտարին... Երթա հետ չգա էն տարվան տարին:
Լևոն Միրիրջանյան
«ԱՐՇԱԿ Բ>>
Տիգրան Չուխաճյանի մեծակտավ անդրանիկ ստեղծագործությունը «Արշակ Բ» հայկական ազգային դասական առաջին օպերան է: Կոմպոզիտորն այդ օպերան ավարտել է 1868 թվականին, Կոստանդնուպոլսում, ըստ Թ. Թերզյանի երկլեզվյան (հայերեն, իտալերեն) լիբրետոյի: Օպերայի գործողությունը կատարվում է 365—367 թվականներին, Արմավիրում: Գործողության կենտրոնում են Հայոց Արշակ Բ-ի և թագուհի Օլիմպիայի, իշխանուհի Փառանձեմի և իշխաններ Գնելի ու Տիրիթի, ինչպես նաև Հայաստանի, Պարսկաստանի և Բյուզանդիայի փոխհարաբերությունները:
Նախախորհրդային տարիներին կատարվել են օպերայի առանձին հատվածներ: Օպերան ամբողջությամբ բեմադրվել է Երեվանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում, 1945 թվականին: Մշակվել է օպերայի նոր լիբրետո (հեղինակ՝ Արմեն Գուլակյան): «Արշակ Բ» երկով Տիգրան Չուխաճյանը դարձավ հայկական օպերային արվեստի հիմնադիրը:
Ոչինչ ավելի թանկագին է երկրի վրա, քան հայրենի հողը: Կանցնին բոլոր փառքերն և բոլոր որոտընդոստ երգերը, երբ անոնք չեն բխիր հացենի երկրին ընդերքներեն: Կանցնին բոլոր պերճանքներն ու բոլոր պալատները, երբ իրենց շուքը չեն