Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/94

Այս էջը սրբագրված է

ձգեր հայերենի ջրերուն վրա: Կանցնին մարդիկը իրենք, հեռագնաց հովերու պես, կանցնին փոշիի ամպերու և թեթև եղանակներու պես, եթե իրենց մազար-մատներով չեն խրած երկրին բուսահողին մեջ:

Կանցնին օտար եզերքներու վրա մեր բոլոր կարոտներն իսկ, վասնզի բեղմնավոր չեն: Ինչ որ կմնա մեր բիձաներուն բնիկ բարբառն է, որուն հնչյուններուն մեջեն մարգ ականջը լարելով կրնա լսել հին հայոց տոհմիկ շեշտը: Թող Սեն-Լուեն մինչև Ֆրեզնո, Բելրութեն մինչև Շան-հայ մեր շինած տուներեն ոչ մեկ պատ քար քարի վրա մնար՝ միայն թե մեր անդերեն ու մեր ճամբաներեն նոր հորդաներ քառասմբակ չարշավեին, անգամ մը ևս կոխկրտելով մեր սրբությունը:

Եթե նույնիսկ բազուկներդ չկրնան հրացան բռնել, մագիլներովդ ճանկե արդարությունդ, եթե նույնիսկ ստիպված ըլլաս, անգամ մը ևս, ողնաշարդ ծռել, ողջ հասակովդ ընկիր մեր կարմիր հողերուն վրա: Ավելի լավ է սողալ այնտեղ, քան թե գլուխ ցցել ուրիշին սահմաններուն վրա:

Վազգեն Շուշանյան

ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԸ

Հին Հայաստանը հռչակված է եղել ընտիր ըմպելիքներով: Դա պայմանավորված էր հայկական լեռնաշխարհի հարուստ ու բազմազան բուսականությամբ:

Հայկական ըմպելիքների մասին ամենահին տվյալները հաղորդում են օտարազգի պատմիչները: Հույն պատմիչ Քսենոփոնը, որը մեր թվականությունից առաջ 401 թվականին եղել է Հայաստանում, հայկական գարեջրի մասին գրել է. «Տներում էին այծերը, ոչխարները, եզները և թռչունները՝ իրենց ձագերով: Այնտեղ կար նաև ցորեն, գարի, ընդեղեն և կարասների մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ: Կարասների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի: Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր: Եվ այն շատ թունդ էր՝ եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք է»:

Այդ խոսքերը վկայում են, որ Հայաստանը գարեջրի հնագույն հայրենիքներից է: Բայց, իհարկե, հայկական ըմպելիքների նահապետը գինին է, որն ստանում են պտուղների թագուհի խաղողից: Հույն պատմիչ Ստրաբոնը հավաստում է, որ Հայաստանի այգիները ընտիր գինիներ էին տալիս:

Հնում խաղող աճեցրել են Հայկական լեռնաշխարհի համարյա բոլոր կողմերում: Ավանդությունն