Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/97

Այս էջը սրբագրված է

են չափավորել գինու գործածությունը, խուսափել նրա կործանարար հետևանքներից: Ծանրութեթև անելով գինու դրական ու բացասական կողմերը' մեր հները ժողովրդական իմաստությունների մի ամբողջ խրատանի են ստեղծել: Ահավասիկ.

Գինուն հարցրին.

— Ավերա՞ծդ է շատ թե շինածդ: Եվ գինին պատասխանեց.

— Շինածս չգիտեմ, ավերածս համրանք չունի:

Մի ուրիշը. Գինի խմողը կհարբի, կռվի գնացողը կմեռնի:

Երրորդը. Շնությունը, գինին ու քաղցուն սիրտը կխաբեն:

Գինեմոլությունը խարազանող հայկական հնագույն թևավոր խոսքերն այսօր էլ կենսունակ են և դեռևս առիթները չեն նվազել դրանք մոռացության տալու համար:

Հիշենք ևս մի քանիսը:

Ջուրն անուշ է, քան նռան գինին:

Գինին մարդ չի մեռցնում, բայց շան օրի է գցում:

Վայ նրանց, ովքեր առավոտ կանուխ ոտքի են ելնում ու ցքի խմելու հետևից ընկնում:

Եթե մեկը մեծ ուխտ ունի, պիտի զգուշանա գինուց ու օղուց:

խաղողի խաղաղիկ ջուրն ինչ հանցանք ունի, երբ նրանից թույն պատրաստողը մենք ենք։

Շատ գինի խմողը ջրի մեջ կկորչի:

Ժուժկալ հայը խմելու չափը բանաձևել է այսպես.

Մի բաժակը լավ է, երկուսը բավ է, երեքը ցավ է:

Միջնադարի մեծ բանաստեղծ ու իմաստասեր Ներսես Շնորհալին գրել է, որ անուշ գինով լցված թակույկը մարդուն առաջնորդում է դեպի հիմարություն: Հագար տարի առաջ մեր պապերը գիտեին, որ շատ գինի խմելը լյարդի հիվանդություն է առաջացնում: «Ծիծեռնակ» նշանավոր բանաստեղծության հեղինակ Գևորգ Դոդոխյանը «Արբեցողի երգը» զավեշտական բանաստեղծության մեջ գրել է.

Ուղիղ գինետնից ես տուն եմ գնում.

Փողոց, ա՜յ փողոց, էդ ինչ եմ տեսնում,

Աջ գնամ թե ձախ, ծուռ են երկուսն էլ.

Փողոց, տեսնում եմ, դու էլ ես հարբել:

Հփն ճայաստանում գինի են պատրաստել ոչ միայն խաղողից, այլև օշինդրից, վարդից, մկնսոխից, հապալասից, սերկևիլից:

Մեր նախահայրերը ցքին պատրաստել են արմավի հյութից, հետագայում նաև հոնից, թթից, սալորից և այլ մրգերից: Ցքին կամ օղին համարվել է ամենակործանարար: Այդ պատճառով ժողովուրդն ասել է. «Գինին ծաղր անող է, ցքին' կռիվ գցող»: